ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությանը ոչինչ չի սպառնում. մեկնարկեցին «ՆԱՏՕ-ի շաբաթվա» միջոցառումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
09.11.2026 | 17:35
Դավիդ Սիլվան վերադարձը խաղադաշտ նշել է գոլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:26
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը՝ դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին հետևելու համար
09.11.2026 | 17:17
Ես չեմ վիրավորել ռուսներին․ Շիրակի մարզպետը` աղմկահարույց հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:08
Ֆրանսիայի անկարգությունները՝ տեղեկատվական պատերազմի թիրախում․ ԵՄ-ն մատնանշում է Ռուսաստանի, MAGA-ի և Իսրայելի հետ կապվող օգտահաշիվները
09.11.2026 | 16:57
Պատասխանել ենք ՌԴ-ի գազի գնի վերաբերյալ ուղարկված նամակին. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:49
Ադրբեջանի դեսպանին պաշտոնական բողոք է փոխանցվել․ Թեհրանը՝ Բաքվի կողմից Իրանի քաղաքացիներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու մասին
09.11.2026 | 16:40
Ավելի վաղ ու ավելի ցածր գնով կարելի էր կանգնեցնել 44-օրյա պատերազմը․ Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:39
Փաշինյանն Իրանի փոխնախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հարցը
09.11.2026 | 16:32
Հայ բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Հունաստանում
09.11.2026 | 16:24
Նախաստորագրած պայմանագիրը «10 պատվիրանները» չեն, որ բանակցելի չլինեն․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:16
Ռուսաստանը հարվածել է Օդեսայում դպրոցների և մանկապարտեզների համար նախատեսված սննդամթերքի պահեստին․ կան զոհեր
Բոլորը

Քաղաքական որևէ խնդիր առկա չէ, որը կարգելակի Հայաստան – Հյուսիսատլանտյան դաշինք «Անհատական գործընկերության գործողությունների» 6-րդ ծրագրի նախապատրաստական աշխատանքները սկսելուն։ Factor.am-ի հարցին ի պատասխան՝ այսօր հայտարարեց Արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Արմեն Եդիգարյանը։

Օրերս մամուլը գրել էր, թե իբր վտանգված է Հայաստան-ՆԱՏՕ հետագա համագործակցությունը, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերությունների անորոշության պատճառով Հայաստանի կառավարությունը զգուշավորությամբ է մոտենում ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին։ Թեև օրերս Արտգործնախարարությունից Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնել էին, թե ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի խնդիրների մասին տեղեկություններ չունեն, այսօր ԱԳՆ-ի պաշտոնյան զարմացավ, թե ինչու հարցը պարզաբանելու համար լրատվամիջոցները չեն դիմել իրենց:

«Ես ուրախ եմ, որ այդ հարցը տվեցիք, որովհետև ես տեղյակ եմ այդ հրապարակումներից։ Ճիշտն ասած չեմ հասկանում, թե ով է դրա աղբյուրը, որովհետև եթե այդպիսի բան կար կամ ինձ պետք է հարցնեին, կամ ՊՆ իմ գործընկերոջը՝ Լևոն Այվազյանին։ Դա չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Արմեն Եդիգարյանը։

Ավարտական փուլում է գտնվում Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների» 5-րդ ծրագիրը, և դեսպանի տեղեկացմամբ, այս տարվա երկրորդ կեսից կսկսվի 6-րդ ծրագրի նախապատրաստումը, որը կընդգրկի 2020 – 2022 թվականները։

«Ուղղակի այստեղ խնդիր կա բանակցային և նախապատրաստական փուլի մասով, որն իմ փորձից կարող եմ ասել, որ տևում է մոտ կես տարի։ Կա այսպիսի մի կարևոր հանգամանք, դա մեր և ՆԱՏՕ-ի փոխըմբռնումն է, որ այնքան ժամանակ, որքան չի ընդունվել նոր ծրագիրը, գործում է հինը։ Կառավարության ծրագրի արտաքին քաղաքական մասում կա հատուկ կետ, որը վերաբերվում է ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցության զարգացմանը և շարունակելուն, ուզում եմ ասել՝ քաղաքական ոչ մի խնդիր չկա»,- նշեց Արմեն Եդիգարյանը։

«Անհատական գործընկերության գործողությունների» ծրագիրը բաղկացած է քաղաքական խնդիրների, պաշտպանական բարեփոխումների, արտակարգ իրավիճակների, բյուջետավորման և անվտանգության բաժիններից։ Հայաստանի ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը վստահեցրեց՝ 6-րդ ծրագրի ուշացման խնդիր չի լինի․ «Ուղղակի պետք է հասկանալ, որ փաստաթղթերի մշակումը, համաձայնեցումը, հաստատումը որոշակի գործընթաց է, որը նաև բյուրոկրատական պրոցեսներ է անցնում, թե՛ ՆԱՏՕ-ի ներսում, թե՛ Հայաստանի Հանրապետությունում, որը ժամանակ է պահանջում և երբեմն տեխնիկական պատճառներով կարող է մի փոքր ուշացումներ լինեն, ինչը զուտ տեխնիկական խնդիր է և քաղաքական խնդիր դրա մեջ հնարավոր չէ գտնել»։

Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության հաջողված ծրագրերից է համարվում դաշինքի խաղաղապահ առաքելություններին մեր ռազմական ստորաբաժանման մասնակցությունը։ Լևոն Այվազյանն ասաց, որ այս պահին Հայաստանում չեն մտածում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին հայկական զորակազմի թվաքանակն ընդլայնելու մասին․ «Այս պահին նման անհրաժեշտություն ուղղակի չկա։ «Վճռական աջակցություն» առաքելությանը որոշվում է ընդհանուր առաքելության խնդիրներից ելնելով և այս պահին նման անհրաժեշտություն ուղղակի չկա մեր ստորաբաժանման կազմն ընդլայնելու»։

Երևանի՝ ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսում այսօր հայտարարվեց Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթվա» միջոցառումների մեկնարկի մասին։ Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը դժգոհեց՝ ՆԱՏՕ-ի մասին Հայաստանում քիչ են տեղեկացված․ «Դժբախտաբար, իմ տպավորությունն այն է, և ես սա ասում եմ հասարակ ժողովրդի հետ խոսելուց ստացված իմ տպավորությունից՝ ՆԱՏՕ-ն հայտնի է միայն Հայաստանի փորձագետների նեղ շրջանում։ Ուստի, ոչ միայն կարևոր է ՆԱՏՕ-ի շաբաթվա ընթացքում ապահովել մասնագետների ու փորձագետների միջև քննարկումները, այլ նաև հնարավորինս շատ ներգրավել լայն հասարակության»։

«ՆԱՏՕ-ի շաբաթվա» թերևս գլխավոր միջոցառումը՝ Զինված ուժերում քաղաքացիական վերահսկողության թեմայով քննարկումը, կանցկացվի չորեքշաբթի օրը՝ Ազգային ժողովում։ Այն կլինի նոր խորհրդարանի ձևավորումից հետո առաջին միջազգային մեծ կոֆերանսը։

Այսօր ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանից Երևան է ժամանել մեծ պատվիրակություն՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ  Ջեյմս Ապատուրայի գլխավորությամբ։

Հրավիրված ասուլիսում ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան մեկնաբանեց ադրբեջանական զորավարժությունների փաստը՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ին հետաքրքրում է խաղաղությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում։ Ջեյմս Ապատուրայն անդրադարձավ հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին․ «Մեզ քաջալերում է փոխադարձ հրաձգությունների շոշափելի նվազեցումը շփման գծի երկայնքով, ինչպես նաև այն մեխանիզմները, որոնք ներդրվել են ոչ միտումնավոր էսկալացիան կանխելու համար։ ՆԱՏՕ-ի գնահատականը աներկբայորեն այն է, որ այս հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարող է հանգուցալուծվել։ Այս հակամարտությունը հաջողությամբ պսակված ռազմական լուծում չի կարող ունենալ։ Եվ սա այն ուղերձն է, որը մենք փոխանցում ենք»։

Ջեյմս Ապատուրայի խոսքով՝ ՆԱՏՕ-ն չի միջամտում հակամարտությունների հանգուցալուծմանը, և դա է պատճառը, որ դաշինքը չի արձագանքում հայ-ադրբեջանական շփման գծում միջադեպերին: «Մենք սատարում ենք Մինսկի խմբի աշխատանքներին և համանախագահները պարբերաբար հրապարակում են իրենց դիտարկումներն այդ կապակցությամբ, որոնց մենք սատարում ենք։ ՆԱՏՕ-ն հաստատապես պնդում է, որ այս հակամարտությունը կարող է խաղաղ ճանապարհով  լուծվել»,- ասաց Ջեյմս Ապատուրայը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ կարծիք ունի ՆԱՏՕ-ն Ռուսաստանի խնդրանքով Սիրիա հայկական հումանիտար զորախումբ ուղարկելու փաստի վերաբերյալ։ Ըստ Ջեյմս Ապատուրայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքը ըմբռնումով է մոտենում խնդրին․ «Մենք հստակ հասկանում ենք այն քաղաքական և մարդասիրական նկատառումները, որով Հայաստանը օգնության ձեռք է մեկնում այդ համայնքին»։

Հայաստանի հետ գործակցության մասին խոսելով՝ Ջեյմս Ապատուրայը շեշտեց՝ որևէ խոչընդոտ չկա երկկողմ քաղաքական հարաբերությունները խորացնելու։ Այստեղ ամեն ինչ կախված է երկու կողմերի ներուժից, ռեսուրսներից ու ցանկությունից։

Ռոբերտ Անանյան