ԵՄ-ից 700 մլն եվրո ստանալու համար պետք է պարտք վերցնել և իրականացնել այդ ծրագրերը. Խոսրով Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Factor.am–ի հարցազրույցը ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանի հետ

– Պարո՛ն Հարությունյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ Բրյուսել կատարած այցից հետո հայտարարեց, թե ԵՄ-ն պատրաստ է մեզ աջակցել բարեփոխումների և զարգացման ծրագրերի հարցում, բայց պատրաստ չէ ֆինանսավորել 100 տոկոսով, իր մասնակցությունը պետք է ունենա նաև Հայաստանը։ Վարչապետն այս դեպքում կարևորել է պետական եկամուտների ավելացումը և արտաքին միջոցների ներգրավումը: Իսկ արտաքին միջոցների ներգրավման դեպքում ասել է՝ պետք է քաղաքական որոշում կայացվի, որովհետև օրենքը թույլ չի տալիս, որ պետական պարտքը գերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը: Ձեր կարծիքով՝ ՀՀ տնտեսական զարգացման այս տեմպերի դեպքում ճի՞շտ է ավելացնել պետական պարտքը և նոր վարկեր վերցնել:

– ԵՄ այդ հնարավորությունից չօգտվելը կնշանակի ուղղակի չգիտակցել մեր զարգացման հիմնական ուղղությունների կարևորությունը։ Եվրամիությունը լավ հասկանալով, որ մեր խնդիրները ենթակառուցվածքներում են, պատրաստ է ոչ միայն ֆինանսապես, այլև մասնագիտական կարողություններով նպաստել, որ մենք ունենանք ժամանակակից պահանջներին համարժեք համակարգեր։ Օրինակ՝ ջրային ռեսուրսների կառավարումը մեզ համար խիստ կարևոր ռազմավարական նշանակություն ունի։ Մի թիվ ասեմ՝ տարեկան 8 մլրդ խ.մ. քաղցրահամ ջրի շրջանառությունից մենք կառավարում ենք ընդամենը 1.5-1.8 մլրդ խորանարդ մետրը, մնացածն Արաքս գետով լցվում է Քուռ գետ և գնում է Ադրբեջան: Ջրամբարներ, ճանապարհներ, այլ ենթակառուցվածքներ, ինչպես նաև կրթական համակարգը. սա նշանակում է ժամանակակից դպրոցներ, կրթական ծրագրեր, տեխնոլոգիական հագեցվածությամբ դասարաններ։ Այս ամենն այն է, ինչ անշրջելի ինստիտուցիոնալ երաշխիքներ է ստեղծում հետագա երկարաժամկետ զարգացման համար։

– Այսինքն՝ Կառավարության կողմից ճի՞շտ կլինի ավելացնել պարտքը և ԵՄ-ի հետ միասին իրականացնել բարեփոխումներին ուղղված այդ ծրագրերը:

– Ես, օրինակ, կգնայի այդ ճանապարհով։ Կառավարությունը պետք է ուսումնասիրի, թե արդյո՞ք մենք շնչահեղձ ենք լինում։ Ես ասում եմ՝ ոչ, մենք շնչահեղձ չենք լինում։ Եվ հանուն նրա, որ կարող է ունենանք հնարավորություն ԵՄ-ից ստանալու հսկայական գումար՝ 700 մլն եվրո, պետք է գնալ այդ ճանապարհով։ Բայց խնդիրը մեկն է. այդ բոլոր ծրագրերը պետք է լինեն շատ լուրջ հանրային, քաղաքացիական վերահսկողության տակ, և մենք դրա արդյունքում պետք է ունենանք արդիականացված տնտեսական ենթակառուցվածքներ, այլապես դա կդառնա հանցագործություն։

– Նիկոլ Փաշինյանը Իրան կատարած այցի ժամանակ հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է ընդլայնել Իրանից գազի ներկրման ծավալները և դեպի Վրաստան տեղափոխման համար լինել տարանցիկ երկիր։ Որքանո՞վ եք իրատեսական համարում այս հեռանկարը:

– Իրանի հետ տնտեսական համագործակցության մասին քննարկումները շատ դեպքերում եղել են նախարարների, երբեմն՝ դեսպանների մակարդակով և մեծ զարգացում չեն ունեցել՝ բացառությամբ «էլեկտրաէներգիա՝ գազի դիմաց» ծրագրի: Վարչապետի այցելությունն Իրան պետք է համարել հաջողված ոչ միայն այն պատճառով, որ շատ բաց տեքստով ամեն հարց քննարկվեց, և կար կատարյալ փոխադարձ ըմբռնում, այլև նրա համար, որ այդ երկրի բարձրագույն իշխանությունը հայտարարեց ՀՀ ենթակառուցվածքներում՝ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցման ծրագրում ֆինանսական մասնակցություն ունենալու մասին: Սա նշանակում է, որ Իրանը շատ լավ հասկանում է այն աշխարհաքաղաքական լարված իրավիճակը, որ ձևավորվել է Հայաստանի շուրջ, և շատ լավ հասկանում է, թե դրանք ինչ հնարավոր տեղաշարժեր են ենթադրում: Եվ առաջին անգամ հրապարակավ հայտնում է իր ցանկությունը՝ Հայաստանին նոր տարածաշրջանային պետության դերակատարում վերապահելու հարցում իր մասնակցության մասին։

– Ինչո՞ւ:

– Որովհետև Ադրբեջանի հետ նրանց համագործակցությունն ակնհայտորեն ունի հակակշռելու անհրաժեշտություն: Ենթակառուցվածքների տեսանկյունից այսօր Ադրբեջանն ավելի պատրաստ է Իրան-Ադրբեջան-Ռուսաստան, Իրան-Վրաստան-Եվրոպա համագործակցության, քան Հայաստանը: Բայց բոլորը գիտեն, որ Ադրբեջանն աշխարհաքաղաքական լուրջ հավակնություններ ունեցող պետություն է։ Ադրբեջանը, ունենալով Թուրքիայի պես հավակնոտ աջակցություն, պակաս հավակնոտ չէ տարածաշրջանում նոր՝ ավելի մեծ ազդեցություն ունենալու հարցում: Փոխարենը ո՛չ Հայաստանը, ո՛չ Վրաստանն այդ տեսանկյունից խնդրահարույց չեն։ Այսինքն՝ որևէ տրանզիտ Հայաստանով և Վրաստանով մտահոգիչ չէ և չի կարող լինել երրորդ պետության դեմ։ Եվ, իմ կարծիքով, Իրանի բարձրագույն ղեկավարությունը հասկանում է դա:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան