16 Սեպտեմբեր 2021 | 21:13
ՀՀ-ն ու Եվրապոլը կհամագործակցեն անդրսահմանային լուրջ հանցագործությունների դեմ պայքարում. ՏԵՍԱՆՅՈւԹ
Սեպտեմբերի 16-ին Եվրապոլը և Հայաստանը ստորագրեցին ռազմավարական համագործակցության համաձայնագիր` ընդլայնելու համագործակցությունը անդրսահմանային հանցավոր գործունեության դեմ պայքարում: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։ Համաձայնագիրը երկու գործընկերներին հնարավորություն կտա աշխատել այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են միգրանտների մաքսանենգությունը, կիբեռհանցագործությունը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, ակտիվների վերականգնումը, փողերի լվացումը, կազմակերպված գույքային հանցագործությունները և մարդկանց թրաֆիքինգը: Համաձայնագիրը երկու կողմերին հնարավորություն կտա …