Փաշինյանն ու Տոնոյանը կողմ են բաց նիստին. որոշումը կկայացնի քննիչ հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հայտարարություն է տարածել, որով առաջարկում է իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քննիչ հանձնաժողովի բաց նիստ անցկացնել։ Իշխանությունը պատրաստ է քննարկել հրապարակային նիստ անցկացնելու հնարավորությունը։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումասիրող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքելով նախկին նախարարի առաջարկին՝ ասաց՝ քննարկելուց հետո կհայտնեն՝ արդյո՞ք հնարավոր է այդ ձևաչափով նիստ անցկացնել, թե՞ ոչ։

Դավիթ Տոնոյանը, որն արդեն մեկուկես տարի է՝ կալանավորված է «անպիտան հրթիռների» գործով, վստահեցնում է, թե Փաշինյանի մասնակցությամբ բաց նիստում կպատասխանի հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին: Պաշտպանության նախկին նախարարը, միաժամանակ, բացառում է մասնակցությունը քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։

44-օրյա պատերազմից հետո Դավիթ Տոնոյանին տարբեր առիթներով քննադատած և նրա հրաժարականը պահանջած ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պնդում է՝ արցախյան երկրորդ պատերազմին առնչվող բազմաթիվ հարցերի պատասխաններ պետք է տա հենց Տոնոյանը։ Պաշտպանության նախկին նախարարը, մինչդեռ, կարծում է, որ քննիչ հանձնաժողովը նախագահող Քոչարյանը չի կարող անաչառ լինել իր գնահատականներում՝ հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո իր և Զինված ուժերի հասցեին, նրա ձևակերպմամբ, Քոչարյանի արած անպատասխանատու հայտարարությունները։

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով  2022 թվականի փետրվարին ձևավորված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերին ավելի քան մեկուկես տարվա ընթացքում մասնակցել է ընդամենը երեք պաշտոնյա՝ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին և ներկա պետեր Էդվարդ Ասրյանն ու Օնիկ Գասպարյանը, ինչպես նաև արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Հանձնաժողովի նիստին մասնակցելու և հարցերին պատասխանելու պատրաստակամության մասին հայտարարել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ընդ որում, Փաշինյանը ևս ցանկություն էր հայտնել, որ իր մասնակցությամբ նիստը բաց լինի, և մարդիկ հնարավորություն ունենան լսել իր ու հանձնաժողովի անդամների  հարցուպատասխանը։

Քննիչ հանձնաժողովի լեգիտիմությունը կասկածի տակ դնող և նիստերին չմասնակցող ընդդիմադիրներին Փաշինյանը նաև կոչ է անում մասնակցել նիստերին և հնչեցնել իրենց հուզող բոլոր հարցերը։

Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հերթական անգամ պնդում է՝  իշխանության օրոք ձևավորված քննիչ հանձնաժողովը չի կարող օբյեկտիվ քննություն իրականացնել, իսկ Նիկոլ Փաշինյանի հնարավոր մասնակցությունը նիստին հանրությանը մոլորեցնելու փորձ է։

Հավելենք, որ ԱԺ քննիչ հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցության օրը, ինչպես նաև նիստի ձևաչափը դեռևս հայտնի չեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան