«Բլոկադաները երկար են տևում». պատանդ դարձած 120 000 արցախցիներին ՔՊ-ականի չհուսադրող առաջարկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդեն երրորդ օրն է՝ զինված ադրբեջանցիները փակ են պահում Հայաստանն ու Արցախը միմյանց կապող Հակարիի կամուրջը, որը գտնվում է Լաչինի միջանցքում՝ ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության գոտում։ Բաքուն պաշտոնապես հայտարարել է, որ կամրջին անցակետ է տեղադրել՝ վերահսկելու Արցախ մուտք ու ելք անող բոլոր տրանսպորտային միջոցները։ Անցակետի տեղադրումից հետո հայկական մեքենաների երթևեկությունը դադարեցվել է։

Ըստ Արցախի իշխանությունների՝ Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցություններ են ընթանում ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավար Անդրեյ Վոլկովի և ադրբեջանական կողմի միջև, Ստեփանակերտից ու Երևանից ներկայացուցիչներ չեն մասնակցում։ Արցախի ԱԺ-ի ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ այդ բանակցությունները, եթե կան էլ, ապա դրական ելք չեն ունենալու։

Հայաստանի իշխանությունները, որ նախկինի նման այլևս չեն հայտարարում՝ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է՝ այդ խնդիրը դուրս թողնելով նաև կառավարության կատարողականի մասին զեկույցից, չեն շտապում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիներ մատնանշել։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արցախցիներին հորդորում է դիմանալ շրջափակմանը, այն կարող է երկար տևել։ Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանն Անդրանիկ Քոչարյանի այս մեկնաբանությանը կոշտ քննադատությամբ է արձագանքում։

Դեռևս դեկտեմբերից Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը կարող է անցակետի տեղադրման հետևանքով հումանիտար աղետի վերածվել։ Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն, Եղցահող և Լիսագոր համայնքները դեռ չորս ամիս առաջ կորցրել էին կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ, հիմա էլ արդեն չորրորդ օրն է՝ այս գյուղերը կտրված են նաև Գորիսից և ՀՀ-ի մյուս բնակավայրերից։ Լիսագորի համայնքապետ Գրիգոր Նասիբյանն ասում է՝ մի քանի օրից սննդամթերքի, դեղորայքի և մյուս առաջին անհրաժեշտության պարագաների պակասը զգացնել կտա։

Հայաստանի իշխանության ներկայացուցիչները ստեղծված իրավիճակում մատնանշում են ՌԴ խաղաղապահների բացթողումը։

Խորհրդարանի ընդդիմադիրներն էլ մեղադրում են իշխանություններին՝ հիշեցնելով, որ 2022 թվականի օգոստոսին, երբ Բերձորի շրջանը հանձնվեց Ադրբեջանին, անհրաժեշտ քայլեր չձեռնարկվեցին, որ այլընտրանքային ճանապարհն անվտանգ լինի։

Ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայումը չի խանգարել, որ Արցախը տարածքային կորուստներ ունենա։ 2022-ի մարտին Ասկերանի շրջանում գտնվող Քարագլուխ բարձունքի մի մասը, Փառուխ գյուղն անցան հակառակորդին, նույն թվականի օգոստոսին էլ ադրբեջանական ԶՈՒ-ն բռնազավթեց Եղցահող գյուղին պատկանող հողատարածքները, դեկտեմբերից առ այսօր թշնամական կողմը փակել է Լաչինի միջանցքը։ Կիրակի օրվանից ադրբեջանցիներն արդեն փակեցին Հակարիի կամուրջը։ Այս բոլոր տարածքները գտնվում են անվտանգության երաշխավոր համարվող ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան