ՌԴ-ի կախվածությունը թուրք-ադրբեջանական տանդեմից զգալիորեն աճել է․ Սերգեյ Մարկեդոնով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Ադրբեջանի համար տարածքային ամբողջականությունը գլխավոր հարցն է։ Եթե որոշակի ռեսուրսներ չկային՝ 2020 թվականին «բանկն» ամբողջությամբ վերցնելու, ապա հիմա դա անելու փորձեր կան։ «Ադրբեջանական անցակետ Լաչինի միջանցքում․ էթնիկ զտման քաղաքականության նոր քայլերը» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Մարկեդոնովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի կախվածությունը թուրք-ադրբեջանական տանդեմից զգալիորեն աճել է․ դա պայմանավորված է և՛ Արևմուտքի հետ առճակատմամբ, և՛ Ուկրաինայի գործոնով։

«Եկեք չմոռանանք, որ եռակողմ հայտարարության կետերի միանշանակ մեկնաբանություն գոյություն չունի։ Ադրբեջանը կասի, և արդեն ասում է անցակետի տեղակայումից ի վեր, որ մենք դա արեցինք, որովհետև ռազմական տեղաշարժեր կային, իսկ նույն հայտարարությունում ասվում է, որ պետք է ապառազմականացում տեղի ունենա, մենք ամեն ինչ իրականացնում ենք։ Հայկական կողմը դրա հետ չի համաձայնի, ռուսական կողմը, միգուցե, դադար կվերցնի այդ հարցում, բայց որոշակի ինստիտուցիաներ, որոնք կասեն՝ գոյություն ունեն հստակ մեկնաբանություններ, և պետք է այսպես անել, չկան»,- նշեց քաղաքագետը։

Ինչո՞ւ է Ադրբեջանը դա անում․ ըստ Մարկեդոնովի՝ Բաքվի համար բավական հաջող իրադրություն է ստեղծվել։

«Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, նպատակներին, որ դրվել էին 2022 թվականի փետրվարի 22-24-ին, չեն հասել, և կարելի է օգտվել այդ առիթից։ ԱՄՆ-ը զբաղված է Իրանին զսպելով, Իսրայելի և Ադրբեջանի տանդեմի ամրապնդմամբ»,- հավելեց ռուսաստանցի քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։