Թուրքիան Սիրիայում ձերբակալել է 2013 թվականին երկրում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչներից մեկին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) ձերբակալել է 2013 թվականին երկրի հարավային Հաթայ նահանգում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակներից Մուհամմեդ Դիբ Քորալիին, գրում է Daily Sabah-ը։

Անվտանգության աղբյուրների համաձայն՝ MIT-ը բացահայտել է Սիրիայում Քորալիի թաքստոցը։ Նա Հաթայի Ռեյհանլը շրջանում տեղի ունեցած ահաբեկչությունը ծրագրավորողների թվում է եղել և տրամադրել է հարձակման ժամանակ օգտագործված ռումբերը։ Աղբյուրները հավելել են, որ Քոլարին փոխանցվել է Հաթայի ոստիկանությանը։

Հարձակման պատվիրատուն՝ Մեհմեդ Գեզերը, ձերբակալվել է 2022 թվականին՝ ԱՄՆ-ի կողմից արտահանձնվելուց հետո։ 2018 թվականի փետրվարին Անկարայի դատարանը հարձակման համար 9 հոգու դատապարտել է ցմահ ազատազրկման, ևս 13 հոգի դատապարտվել է 10-ից 15 տարվա ազատազրկման։

2013 թվականի մայիսի 11-ին Ռեյհանլըի պայթյունի հետևանքով մեծ թվով մարդիկ են զոհվել, քանի որ ռումբերով մեքենան պայթեցվել է քաղաքի կենտրոնում։ Երկրորդ մեքենան պայթեցվել է առաջինից հինգ րոպե անց, երբ տասնյակ մարդիկ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, առաջին բուժօգնության ստորաբաժանումները և անվտանգության ուժերը, շտապել էին տարածք՝ օգնելու հարձակման հետևանքով վիրավորներին:

Բացի 53 զոհերից և տասնյակ վիրավորներից՝ հարձակման հետևանքով վնասվել է 912 տուն, 891 ձեռնարկություն և 148 մեքենա:

Թուրք պաշտոնյաները հարձակման համար մեղադրել էին Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և սիրիական  ռազմական հետախուզության վարչությանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի