Սիրիայի նոր իշխանությունները թույլատրել են արտասահմանյան ապրանքներ ներմուծել

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Սիրիայում նախկին նախագահ Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո նոր իշխանությունները վերացրել են երկիր օտարերկրյա ապրանքների ներմուծման սահմանափակումները, գրում է Financial Times-ը։

Հաղորդվում է, որ սիրիական խանութների դարակաշարերում հայտնվել են ներկրված ապրանքներ՝ Pepsi, Pringles չիփսեր, Twix և Snickers, Heinz կետչուպ, լիբանանյան բանան և այլն։

Բաշար Ասադի իշխանության օրոք օտարերկրյա ապրանքների ներմուծումը սահմանափակվել կամ արգելվել է տեղական արտադրողներին աջակցելու համար և արտարժույթի պակասի պատճառով՝ 2013-ին քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո Սիրիայի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցների հետևանքով: Բազմաթիվ արտասահմանյան ապրանքներ արտադրվել են Սիրիայում՝ հարևան Լիբանանի ընկերությունների հետ համատեղ կամ այլ անվանումներով։

Բացի այդ, Ասադի կառավարման ժամանակ ավելի բարձր մաքսատուրքեր են սահմանվել ներմուծվող որոշ ապրանքների համար՝ բյուջեի եկամուտներն ավելացնելու նպատակով։ Օրինակ, վերջին iPhone-ների մաքսատուրքն անցյալ տարի կազմում էր մինչև 900 դոլար՝ մեկ միավորի համար:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի