Որքա՞ն կարժենար 18 մլն դոլարով վաճառված ոսկին այսօր. ՀՀ ոսկու պաշարների զրոյացման 20-ամյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2024 թվականին Հայաստանի համախառն միջազգային պահուստների ծավալը կազմել է 3 մլրդ 668․1 մլն ԱՄՆ դոլար։ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ անցած տարվա ընթացքում միջազգային պահուստների ծավալն ավելացել է մոտ 1,6%-ով։

chart visualization

Պահուստների հիմնական մասը՝ 3 մլրդ 666 մլն դոլարը, արտարժութային ակտիվներ են, 2 մլն դոլարը հատուկ փոխառության իրավունք է ԱՄՀ-ում։
Նկատենք, որ 2024 թվականին լրացել է 20 տարին, ինչ Հայաստանի միջազգային պահուստներում ոսկի չկա․ ԿԲ-ի 1.6 տոննա ոսկին վաճառվել է 2004 թվականին՝ ընդամենը շուրջ 18 մլն դոլարով։ Այդ ժամանակ ԿԲ նախագահը Տիգրան Սարգսյանն էր:
Պատասխանատուները պնդում էին, թե ոսկին, որպես պահուստային ակտիվ, «երկարաժամկետ կտրվածքով քիչ հուսալի է և եկամտաբերություն չի ապահովում»։

Ներկայում ոսկու 1 գրամն արժե 86․1 դոլար, այսինքն՝ 1.6 տոննա ոսկին կարժենար 137 մլն դոլար՝ 119 մլն դոլարով ավելի, քան վաճառվել է 2004-ին:
2016 թվականին ԿԲ ղեկավարությունը քննարկում էր Հայաստանի միջազգային պահուստներում ոսկու պաշարների վերականգնման հարցը, իսկ 2017 թվականին ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել էր, թե Հայաստանում կառուցվում է ոսկու աֆինաժի գործարան, որտեղ կարտադրվեն բանկային ձուլակտորներ։ Այս միտքը Ջավադյանը կրկնել է նաև 2019-ին՝ Ազգային Ժողովում բյուջեի քննարկումների ժամանակ։ Մինչ օրս, սակայն, ոսկու աֆինաժի գործարան մեր երկրում չի գործում։

Գայանե Խաչատրյան