ԵԱՍՄ աշխատակիցներն աղբ են այրել․ հիմնարկի պատասխանատուն կտուգանվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություն (ԵԱՍՄ) աշխատակիցները աղբ են այրում: Այս մասին ահազանգել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոանիսյանը՝ կից տեսանյութ հրապարակելով։

«Ցավոք, աչքիս, առաջին հերթին պետք է քաղաքապետարանի աշխատողներին բացատրել, որ դա ապօրինի է, դա պատժելի է, դա վնասակար է և դա քաղծկեղածին է: Բոլոր քաղաքացիները աղբի այրում տեսնելու դեպքում խնդրում եմ զանգահարեն Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմին՝ 1-99 կարճ համարով: Այո, պետք է բոլորս «գործ տանք», որ մենք ու մեր երեխաները չշնչեն այրման՝ քաղծկեղածին թունավոր արգասիքները»,- գրել է Իոանիսյանը:

Տեսանյութում երևացող երեք աշխատակիցները ԵԱՍՄ հիմնարկ են կանչվել իրենց տարածքային պատասխանատուի հետ։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը։ Նրա խոսքով՝ աշխատակիցները ստացել են նկատողություն, տարածքի պատասխանատուն խիստ նկատողություն, ենթարկվել են կարգապահական տույժերի։ 

«Մեր բոլոր աշխատակիցներին ժողովների ժամանակ պարբերաբար հիշեցնում ենք, որ աղբը այրելը, կամ անձրևատարների մեջ աղբ թափելը խստորեն արգելվում է։ Նրանք Աջափնյակ վարչական շրջանի աշխատակիցներն են։ Որոշ ժամանակ լրավճար և պարգևավճար չեն ստանա»,- ընդգծեց Կատվալյանը։

ԵԱՍՄ հիմնարկի տնօրենը հայտնեց, որ երկու ամիս առաջ նման դեպք է տեղի ունեցել նաև Էրեբունիում, աշխատակիցները և պատասխանատուն ենթարկվել են կարգապահական տույժի։

«Քանի որ մենք ունենք աշխատակիցների սղություն՝ կոնկրետ քաղաքում մաքրություն իրականացնողների մասով և այս պահին 30 թափուր աշխատատեղ ունենք, այդպիսի արարքի համար աշխատանքից ազատելը, կարծում եմ, նպատակահարմար չէ»,- ասաց նա։ 

Ավելի ուշ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնեց, որ ԵԱՍՄ հիմնարկի պատասխանատուն կտուգանվի աղբ այրելու համար. ԲԸՏՄ-ում հարուցվել է վարչական վարույթ։  

«Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում, Հյուսիս-հարավ ավտոմայրուղու հարակից տարածքում կենցաղային և սպառման թափոններ այրող «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցների սանմաքրման խմբավար-պատասխանատու անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որի հիմքով կնշանակվի վարչական տուգանք՝ 200.000 ՀՀ դրամի չափով»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նախորդ նիստի ժամանակ ասել էր, թե օդի որակի վրա ազդում է քաղաքացիների կողմից իրենց բակերում տերևներն ու աղբը այրելը։

«Սիրելի երևանցիներ, տերևների և աղբի վերամշակման այդ «փոքրիկ գործարաններն» առաջին հերթին թունավորում են ձեզ, թունավորում են ձեր շրջակա միջավայրը, թունավորում են երեխաներին, որոնք ապրում և խաղում են այդ բակում։ Մենք անընդհատ խոսում ենք շինարարական փոշու մասին, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ մեկ շենքի կառուցումը և նրա ստեղծած ամբողջ փոշին ընդամենը մեկ բակի մի հատ տերևների լավ կույտի այրում է, ինչը շատ ավելի թունավոր է և վտանգավոր, և մենք այս գիտակցումը պետք է ունենանք»,- հայտարարել էր Ավինյանը։

Ավինյանի խոսքով՝ մի քանի պարկ տերևն աղբաման չհասցնելու համար ուղղակի բակում վառելն ու ամբողջ շրջակա միջավայրը թունավորելը նորմալ չէ։ Սակայն ստացվում է՝ հենց քաղաքապետարանին կից կառույցի աշխատակիցները չեն լսել Ավինյանի հորդորներն ու աղբ այրել ավտոմայրուղու հարակից տարածքում։ 

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից Factor.am-ին հայտնել են, որ թափոնների, տերևների, խոզանների, բուսածածկի մնացորդների, աղբավայրերի այրումների վերաբերյալ 2025 թվականի 11 ամիսների ընթացքում արձանագրվել է 998 դեպք։ Դեպքերից 3-ով քրեական վարույթներ են նախաձեռնվել։ 

74 քաղաքացու նկատմամբ հարուցված վարչական վարույթներով կիրառվել են պատասխանատվության միջոցներ, նշանակված տուգանքների չափը կազմել է 1.750.000 ՀՀ դրամ։ 

Հավելենք, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի համաձայն՝ արգելվում է տերևաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում, անգամ կաթսայատներում կամ վառարաններում։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը սահմանում է՝ դրանք այրելն առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ 50 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 200 հազար դրամի չափով։ 

Անի Թամրազյան