ԱՄՆ-ն ԵՄ երկրներին կոչ է արել չօգտագործել ռուսական ակտիվներն Ուկրաինային օգնելու համար. Bloomberg

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Bloomberg-ի հետ զրուցած մի քանի եվրոպացի դիվանագետներ ասել են, որ Միացյալ Նահանգները փորձել է համոզել մի քանի եվրոպական երկրների՝ չաջակցել Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվների օգտագործման նախագծին 2026-2027 թվականներին Ուկրաինային օգնելու համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ԱՄՆ պաշտոնյաների կարծիքով՝ Ուկրաինային տրամադրվող, այսպես կոչված, 90 միլիարդ եվրոյի «փոխհատուցման վարկի» համար ակտիվների (առաջին հերթին՝ Ռուսաստանի Կենտրոնական բանկի) օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ Մոսկվայի՝ Կիևի հետ խաղաղության շուրջ բանակցություններ վարելու պատրաստակամության վրա։

Պաշտոնյաները չեն նշել, թե որ երկրներին նկատի ունեն։ ԵՄ-ում կա առնվազն երկու երկիր, որոնք բարեկամաբար են տրամադրված Մոսկվայի նկատմամբ՝ Հունգարիան և Սլովակիան։ Բելգիան դեմ է ռուսական ակտիվների օգտագործմանը, քանի որ այնտեղ է գտնվում Euroclear դեպոզիտարիան, որտեղ դրանք պահվում են։

Այսպես կոչված, «Թրամփի խաղաղության ծրագրի» առաջին նախագիծն առաջարկում էր օգտագործել առնվազն որոշ սառեցված ռուսական ակտիվներ՝ Ուկրաինայի զարգացման համար ներդրումային հիմնադրամ ստեղծելու նպատակով, որից ԱՄՆ-ը կստանար շահույթի մի մասը։ Հետագայում Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև բանակցությունների ընթացքում ծրագիրը փոփոխվեց, սակայն Մոսկվան չհամաձայնվեց փոխզիջումային տարբերակի հետ։

Կիևին օգնելու համար Եվրոպայում գտնվող ռուսական ակտիվների օգտագործման հարցը, ինչպես սպասվում է, կքննարկվի դեկտեմբերի 19-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում։

Հոկտեմբերին կայացած նախորդ գագաթնաժողովում եվրոպացի առաջնորդները չէին կարողացել համաձայնության գալ այս հարցի շուրջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի