Ռուսաստանը և Հնդկաստանը համատեղ ձեռնարկություն կստեղծեն՝ ռուսական զենքի սպասարկման համար

Լուրեր

31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
Բոլորը

Ռուսաստանը և Հնդկաստանը հայտարարել են իրենց ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը վերանայելու մտադրության մասին։ Այս մասին ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է ուրբաթ Նյու Դելիում կայացած բանակցություններից հետո, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ի թիվս այլ բաների՝ Պուտինը և Մոդին համաձայնության են եկել Հնդկաստանում համատեղ արտադրություն հաստատել պահեստամասերի, բաղադրիչների և այլ արտադրանքի համար՝ ռուսական զենքի և ռազմական տեխնիկայի սպասարկման, հնդկական բանակի կարիքները բավարարելու և դրանք «բարեկամ» երրորդ երկրներ արտահանելու համար։ Այս նպատակով Ռուսաստանը տեխնոլոգիաներ կփոխանցի Հնդկաստան, որտեղ կստեղծվեն համատեղ ձեռնարկություններ։

Կրեմլի կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական գործընկերությունը կկենտրոնանա համատեղ հետազոտությունների և մշակումների, ինչպես նաև առաջադեմ պաշտպանական հարթակների արտադրության վրա՝ «ի պատասխան Հնդկաստանի ինքնաբավության ձգտումների»։

Կողմերը նաև հետաքրքրություն են հայտնել խորացնել համագործակցությունը կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանքանյութերի հետախուզման, վերամշակման և զտման տեխնոլոգիաների ոլորտում։ Երկու առաջնորդներն ընդգծել են, որ «ռուս-հնդկական կապերը մնում են դիմակայուն արտաքին ճնշման նկատմամբ»։

Բանակցություններից հետո Պուտինը և Մոդին մամուլի համար հայտարարություններով են հանդես եկել։ Մասնավորապես, Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ «Ռուսաստանը պատրաստ է շարունակել ապահովել վառելիքի անխափան մատակարարումը» Հնդկաստանին։

Bloomberg-ը նախկինում հայտնել էր, որ ռուսական նավթային ընկերությունների դեմ ԱՄՆ պատժամիջոցների ֆոնին Հնդկաստանը կրճատել է Ռուսաստանից նավթի գնումները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի