ՀՀ նախագահն ու Իրանի Մեջլիսի բարեկամական խմբի ղեկավարն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերի

Լուրեր

08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

«Ողջունելով հյուրերին՝ նախագահն ասել է. «Ուրախ եմ ձեզ հյուրընկալել Հայաստանում: Հարկ է նշել, որ նախորդ տարին բավական արդյունավետ էր մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման և փոխադարձ այցելությունների ինտենսիվության առումով: Հայաստանը մեծապես կարևորում է Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների հետևողական ամրապնդումը: Մեզ համար Իրանը եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր»:

Հայաստանի նախագահը կարևորել է նաև բարեկամական խմբերի ձևաչափով փոխգործակցությունը և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների պարբերական հանդիպումները՝ նկատի ունենալով խորհրդարանների նշանակալի դերը՝ երկկողմ հարաբերությունների զարգացման, փոխվստահության և լիարժեք փոխըմբռնման մթնոլորտի կառուցման գործում:

Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: «Ուրախ եմ, որ հնարավորություն ընձեռվեց հանդիպել Ձեզ հետ: Թույլ տվեք փոխանցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, ինչպես նաև Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի ողջույնները: Նրանք անձամբ Ձեզ և հայ ժողովրդին մաղթել են հաջողություններ, ցանկացել, որպեսզի 2025 թվականը լինի բարիքներով լի տարի Իրանի և Հայաստանի ժողովուրդների համար»,- ասել է Արա Շահվերդյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով տնտեսական և քաղաքական ոլորտներում համագործակցության խորացմանը: Կողմերը կարևորել են հաղորդակցության ուղիների և ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին՝ առանձնահատուկ կարևորելով ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման գործիք»,- ասված է հաղորդագրության մեջ: