ԵՄ վեց երկրներ կոչ են անում կասեցնել Սիրիայի դեմ պատժամիջոցները. Reuters

Լուրեր

08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
Բոլորը

ԵՄ անդամ վեց երկրներ՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Նիդերլանդները, Դանիան և Ֆինլանդիան, կոչ են արել կասեցնել Սիրիայի դեմ պատժամիջոցները տրանսպորտի, էներգետիկայի և բանկային ոլորտներում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով համապատասխան փաստաթղթին։

ԵՄ ԱԳ նախարարներն այդ հարցը կքննարկեն հունվարի 27-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը:

Վեց երկրների ներկայացուցիչների կողմից ստորագրված փաստաթղթում ասվում է, որ ԵՄ-ն «անհապաղ պետք է սկսի պատժամիջոցների ռեժիմի ճշգրտումը»: Այնուամենայնիվ, եթե նոր իշխանությունների կողմից մարդու իրավունքների և տարբեր փոքրամասնությունների իրավունքների պահպանման վերաբերյալ ԵՄ ակնկալիքները չկատարվեն, սահմանափակումները կարող են վերականգնվել։

Բաշար Ասադի և նրա ընտանիքի նկատմամբ կիրառվող սահմանափակող միջոցներն ուժի մեջ կմնան, ընդգծվում է փաստաթղթում։

Պատժամիջոցների վերացումը բացատրվում է քաղաքացիական թռիչքների դյուրացման անհրաժեշտությամբ և նավթի ու գազի տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաև ԵՄ-ի ու Սիրիայի միջև ֆինանսական ուղիների բացման հետ կապված այլ հարցերով։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի