Օլիգարխ գողապետերը թալանեցի՛ն ՀՀ-ի հարստությունը՝ խմելով հայրենիքի կենացը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
Բոլորը

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը նշվեց, բայց այսօր ապրում ենք մի իրականության մեջ, երբ իրերի դրությունը գրեթե նույնն է՝ կա Լեռնային Ղարաբաղ, որն Ադրբեջանի կողմից էթնիկ զտման, ցեղասպանության լրջագույն վտանգի առաջ է կանգնած, կան Հայաստանի զավթված տարածքներ։ Միաժամանակ, ակնհայտ է, որ պատերազմները, կոտորածները, ցեղասպանությունները թշանամանքի և ատելության արդյունքն են։

Ցավոք, այս տասնամյակներում գեներացվել է թշնամության մի ամբողջ պաշար, որը կհերիքեր մի քանի համաշխարհային պատերազմի համար։ Իհարկե՝ սա չափազանցություն է հնչում, բայց այսպիսով ընդգծում ենք ատելության թանձրությունը։ Երբ Ադրբեջանն անցակետ է դնում և փորձում է սովամահության մատնել արցախցիներին, դժվար է հայաստանյան հանրությանը բացատրել, որ խաղաղությունը հնարավոր է։

Պանդորայի արկղը բացված է ընդմի՞շտ։ Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ այս տասնամյակներում թույլ ենք տվել՝ օգտագործեն մեզ, ինքնուրույն չենք եղել, գործիք են դարձրել՝ մեզ համոզել են, որ առանց ՌԴ-ի ՀՀ-ն անվտանգ չի լինի։

«ՀՀ-Թուրքիա թշնամանքը ձեռնտու է ՌԴ-ին, նա այդպիսով իր զորքերն է այստեղ պահում, խնդիրը քաղաքական է։ Մենք մեր հույսը ուրիշի վրա դրեցինք նույնիսկ՝ պետություն ունենալուց հետո։ Խաբել ենք մեզ։ ՀՀ սահմանների պաշտպանությունը տվեցինք ՌԴ-ին, կարծում էինք, թե արհավիրքից, Թուրքիայի եկող վտանգներից մեզ կպաշտպանի։ Մեր մեջ մտցրել ենք ֆորպոստի բնակչի հոգեբանություն, թե, իբր, մենք չենք կարող մեր անվտանգությունը պաշտպանել։ Այսօրվա մեր բազմաթիվ պրոբլեմներ գալիս են այս գործելաոճից։ 1915-ին հայերիս հետ լուրջ ցնցում է տեղի ունեցել, տրավմա, զանգվածաբար ոչնչացրել են մեզ։ Թուրքիան պիտի նախաձեռնի բարիդրացիական հարաբերության գործընթաց, ոչ թե զոհը։ Եթե Թուրքիան ՀՀ-ի նկատմամբ դրական քայլեր աներ, վստահ եմ՝ ՀՀ-ն դրական կարձագանքեր, բայց դա տապալվեց Թուրքիայի կողմից ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ»,- ասաց նա։

Խնդիրը տեղափոխենք ՀՀ քաղաքացու մակարդակ․ շատերն են հպարտանում, որ հայրենասեր են, մի ձեռքով կենացներ են խմում, մյուսով՝ գողանում պետության ունեցվածքը։ Այդպես եղել է նախկինում, կա նաև այսօր։ Արդյո՞ք չի այլասերվել հայրենասիրություն արժեքը և կորցրել իր ուղիղ, օգտակար իմաստը։ Աղասի Թադևոսյանին հարցինք՝ ի՞նչ նոր իմաստով պետք է լցվի «պետություն» բառը և արժեքը։ Եթե սրանից հետո նույնպես կեղծ հայրենասիրությունը կենտրոնում դրվեց, չի՞ կարծում, որ մեր ժողովրդի տառապանքները շարունակվելու են։

«Օլիգարխները թալանել են ՀՀ հարստությունները, և այդպիսով պետականության դեմ են գործել։ Լուրջ խնդիրներ ունենք այսօր, այլասերված «ազգային» էր իրենցը՝ սեփական երկրի նկատմամբ խնամքի մոտեցումը չկար։ Թալանելու պրակտիկան գալիս էր ԽՍՀՄ-ից, սակայն անկախությունից հետո գողապետությունը, թալանը շարունակվեց։ Այդ մարդիկ պետական ինստիտուտների դեմ էին գործում, որին պետք էր խաբել, գցել։ Նրանք թշնամական էին պետության նկատամբ։ Խնամե՛ք պետությունը, կենացային հայրենասիրությունը մի կողմ թողնենք։ Ամենամեծ տականքը՝ թալանչին, վնասատուն խմում էր հայ ժողովրդի կենացը․ կեղծ հայրենասիրություն է դա։ Ես խոսել եմ պատերազմով անցած տղաների հետ, նրանք պատմում են, որ պատերազմում առաջին ռումբի պայթյունից հետո դաշտից փախան կեղծ հայրենասերները։ Քանդվել է կենացային հայրենասիրությունը»,- նշեց մշակութային մարդաբանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան