ՀՀ-ի ինչի՞ն է պետք Ռուսաստանը, եթե պատրաստ չէ գոնե ապահովել Արցախի հայերի անվտանգությունը․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Այժմ առկա է հիմնարար մի հարց՝ արդյո՞ք Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է կատարել 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։ «Ադրբեջանական անցակետ Լաչինի միջանցքում․ էթնիկ զտման քաղաքականության նոր քայլերը» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց «Ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոն»-ի տնօրեն, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։

Քաղաքագետի խոսքով՝ ռուս խաղաղապահները կանգնած են Հակարիի կամրջի մոտ, այնտեղ ունեն հենակետ, սակայն ադրբեջանական կողմի ներկայացուցիչներն այնտեղ պարզապես զբոսնում են։

«Այս իրավիճակը կարող է դառնալ Հարավային Կովկասում ռուս խաղաղապահների անվտանգային ճարտարապետության և այստեղ ռուսական ներկայության ավարտի սկիզբը։ Կասկածի տակ կդրվի հարավային Կովկասում ռուսական անվտանգային ճարտարապետությունը, որը ստեղծվել է 2020 թվականի պատերազմից հետո։ Եթե Մոսկվան պատրաստ չէ ապահովել առնվազն արցախցիների անվտանգ կյանքը և հայերի ներկայությունը Լեռնային Ղարաբաղում, ապա հարց է առաջանում, թե ընդհանրապես Հայաստանի ինչի՞ն է պետք Ռուսաստանը»,- ընդգծեց քաղաքագետը։

Նշենք, որ ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Հայաստանը Կոռնիձոր գյուղից Արցախին կապող նոր մայրուղու Հակարի գետի կամուրջը, որը, շրջափակմամբ պայմանավորված, շահագործվում էր ռուս խաղաղապահների և ԿԽՄԿ առաքելության կողմից՝ մարդասիրական նպատակներով։ Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանն Արցախին կապող ճանապարհը փակել են հսկիչ անցակետ տեղադրելու նպատակով։

Ադրբեջանը Հակարիի կամրջի մոտ շինարարական աշխատանքներ է սկսել ու տեղեկատվական ցուցանակ տեղադրել, թե այն Ադրբեջանի տարածք է։

Մանրամասները՝ տեսանյութում։