ՌԴ-ի հաշվարկն է՝ Ադրբեջանը հարձակվի, ՀՀ-ն ստիպված ռուսական հսկողությամբ միջանցք տա․ Ստյոպա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
Բոլորը

Քսանչորս ժամ ուշացումով՝ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ դնելուն արձագանքել է Մոսկվան։ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն ունեցող ՌԴ-ն մտահոգված է իրավիճակով, կոչ են արել կողմերին՝ անհապաղ վերադառնալ առկա պայմանավորվածություններին։ Ասում են, որ տեղի բնակչությունը չպետք է տառապի, և նրանց կենսագործունեության համար խոչընդոտներ չպիտի ստեղծվեն։ Ի դեպ, ՌԴ ԱԳՆ-ն նաև զգուշացրել է «արտաքին արևմտյան խաղացողներին և տեղական ռուսատյաց տարրերին, ովքեր աշխատում են իրենց պատեհապաշտ օրակարգի վրա, իրավիճակը սրելու փորձերից խուսափել, այդ թվում՝ Ռուսաստանին սևացնող արշավի միջոցով»:

Ռուսաստանի առաջ օբյեկտիվ հարցեր բարձրացնելն իր պարտավորությունների չկատարման վերաբերյալ ռուսատյացությո՞ւն է։ ՄԱՀՀԻ հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ սա ՌԴ-ից երեսպաշտական մեղադրանք է ռուսատյացության մասին, քանի որ այս պահին Լաչինում Ադրբեջանի և ՌԴ-ի դրոշներ են և անցակետ է դնում Ադրբեջանը։ Այնտեղ հայկական տարր չկա։

«Դո՛ւք եք պարտավոր ապահովել խաղաղություն, դո՛ւք պիտի հարցերի պատասխանեք, ոչ թե գնդակը նետեք ՀՀ-Ադրբեջան դաշտ։ Մեզ դրել են մի խաղի մեջ, որը ծվեն-ծվեն է անում Արցախը։ ՀՀ-ի դեմ ահաբեկչական գործելաոճ է գործադրվում՝ պատանդառել են Արցախը, որ Երևանից զիջումներ կորզեն։ Ռուսատյացություն չէ՝ ՌԴ-ին ասել, որ Ադրբեջանը ձեր աչքի առաջ Արցախը պատանդառել է։ Լաչինը ռուսական պատասխանատվության գոտի է, ոչ թե ռուս-ադրբեջանական։ Ադրբեջանի դրած անցակետն ապօրինի է, ո՞ւմ հարց տանք»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան