Թուրքիայի հետ առևտուրն աճել է 4,4 անգամ․ ինչ է ներմուծվում և արտահանվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
Բոլորը

2022 թվականին, 2021-ի համեմատ, Հայաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 4.4 անգամ․ եթե 2021թ-ին շրջանառությունը կազմել է 73․5 մլն դոլար, ապա անցած տարի այն հասել է 324․5 մլն դոլարի։ ՀՀ վիճակագրական կոմիտեի այս տվյալները Factor.am-ին տրամադրել է Էկոնոմիկայի նախարարությունը։

Թուրքիայից Հայաստան ներմուծված առավել բարձր մաքսային արժեք ունեցող հիմնական ապրանքներն են՝

  • Ալյումինե ձող և տրամատ,
  • Ցիտրուսային պտուղ՝ թարմ կամ չորացրած,
  • Տրիկոտաժե պաստառներ,
  • Կոստյում, ժակետ, բլայզեր, զգեստ, փեշ, տաբատ և այլ հագուստ,
  • Էլեկտրական ջեռուցիչ, տարածքի և բնահողի տաքացման էլեկտրասարք, այլ կենցաղային սարքեր,
  • էլեկտրատաքացնող սարքեր,
  • Փայտանրբաթելային սալիկներ և նման սալիկներ փայտանյութից կամ այլ փայտացած նյութերից,
  • Շարժիչային փոխադրամիջոց հատուկ նշանակության,
  • Շարժիչային փոխադրամիջոց բեռնափոխադրման համար,
  • Մանվածք սինթետիկ մանրաթելերից, չկշռածրարած։

Հայաստանից Թուրքիա արտահանված առավել բարձր մաքսային արժեք ունեցող հիմնական ապրանքներն են՝

  • Ոսկի,
  • Դաբաղած կաշի, կաշեթաղանթ խոշոր եղջրավոր անասունների,
  • Աման, շիշ լվացող կամ չորացնող, լցնող, փակող, պիտակավորող, ծրարող, ըմպելիք գազավորող մեքենա,
  • Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր,
  • Սննդամթերքի կամ ըմպելիքի արդյունաբերական պատրաստման սարքավորում,

Աճել է և՛ արտահանումը, և՛ ներմուծումը։

2022 թվականին Հայաստանից Թուրքիա արտահանումը կազմել է 61․2 մլն դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 139 անգամ (2021թ․ կազմել է 0․44 մլն դոլար), իսկ թուրքական ապրանքների ներմուծումն ավելացել է 3,6 անգամ։ Նախորդ տարի Հայաստան է ներմուծվել 263,3 մլն դոլարի թուրքական արտադրանք, իսկ 2021 թվականին՝ 73 մլն դոլարի։

Հիշեցնենք, որ 2021 թվականին դեռևս գործում էր Հայաստանի կողմից թուրքական ապրանքների համար սահմանված Էմբարգոն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան