15 Սեպտեմբեր 2025 | 19:10
Ով է Ստեփանակերտում ձերբակալված Կարեն Ավանեսյանը․ ըստ Բաքվի՝ նա զինված հարձակում է պատրաստել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայազգի տղամարդը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, երեկ փորձել է զինված հարձակում իրականացնել Ստեփանակերտում։ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ 58-ամյա Կարեն Ավանեսյանը գնացել է քաղաքի մոտակայքում գտնվող անտառային տարածք, վերցրել այնտեղ նախկինում թաքցրած «Կալաշնիկով» ինքնաձիգը, դրա համար նախատեսված 4 պահունակ և 5 նռնակ։ Ավանեսյանին ոստիկանները ձերբակալել են այն պահին, երբ, իբր, փորձել է մոտենալ Ստեփանակերտում անցկացվող միջոցառման …