Ներդրված մարդիկ կարող են գնալ՝ ցուցմունք տալ «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ընտրակաշառքի մասին․ մենք չե՛նք բաժանել․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ, պատգամավորի թեկնածու Մարիաննա Ղահրամանյանը Factor TV-ի եթերում խոսել է իրենց ուժի՝ Սահմանադրական դատարան դիմելու, ընտրությունների արդյունքները չեղարկելու կամ երկրորդ փուլ անցկացնելու պահանջի, ներքաղաքական այլ հարցերի մասին։

Անդրադառնալով նախընտրական գործընթացին՝ Մարիաննա Ղահրամանյանը պնդել է, որ իրենց կուսակցության նկատմամբ կիրառվել է «տոտալ, համակարգային քաղաքական հետապնդում»։

«Ուզում եմ խոսել ոչ միայն բուն նախընտրական գործընթացի մասին, այլ նաև մինչ ընտրական գործընթացի մասին, որովհետև ընտրական այս ամբողջ պրոցեսը մենք պիտի դիտարկենք իր ամբողջ համատեքստով։ Ամբողջ մինչընտրական գործընթացը «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական մեկնարկից ի վեր… դուք գիտեք, որ այս իշխանությունները ուղղորդված, համակարգային հետապնդումներ են սկսել մեր ուժի ներկայացուցիչների նկատմամբ։ Դե, հայտնի փաստ է, որ մեր կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը մինչև այսօր շարունակում է գտնվել ապօրինի կալանքի տակ», – նշել է նա՝ ընդգծելով, որ իրենց ուժն ընտրություններին մասնակցել է անհավասար պայմաններում։

Ղահրամանյանի խոսքով, բուն ընտրական գործընթացն անցել է լայնամասշտաբ, զանգվածային և համակարգային խախտումներով, որոնք հիմք են հանդիսացել ՍԴ դիմելու համար։ Սակայն, նա նշել է, որ ՍԴ-ից ակնկալիքներ չունեն, քանի որ այն գտնվում է իշխանության վերահսկողության տակ։

«Ակնկալել, որ այս ինստիտուտները անկախ դիրքորոշում են հայտնելու… մենք նման ակնկալիք չունենք, բայց մենք… պիտի անենք․․․ և դա այն ընթացակարգն է, որով մենք պիտի գնանք։ Այս իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, փորձում է քրեական հետապնդումների միջոցով, ըստ իրեն, ճնշել իրեն այլընտրանք հանդիսացող հիմնական ուժին»։

Խոսելով ադրբեջանական կողմի հայտարարությունների մասին, ըստ որի՝ Արևմտյան Ադրբեջանի հարցը ռազմավարական նախագիծ է, Ղահրամանյանը նշել է, որ դա չի կարելի զուգահեռել արցախահայության վերադարձի օրակարգի հետ։

«Մենք գործ ունենք տրամաբանորեն տարբեր խնդիրների հետ, միմյանց հետ առհասարակ կապ չունեցող… Կարևորն այն է, թե Հայաստանի իշխանությունն ինչպես է արձագանքում այդ օրակարգերին, իսկ մենք տեսնում ենք, որ նրանք ուղղակի լուռ են, որևէ կերպ չեն արձագանքում»,- ասել է նա, հավելելով, որ Փաշինյանի հայտարարությունները, որ ինքը երաշխավորում է ադրբեջանցիների վերադարձի բացառումը, հավատ չեն ներշնչում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան