«Հայաստանի թիվ 1 սպառնալիքը ռուսական ուժերն են». «Հանուն Հանրապետության» կուսակցությունը ևս դիմեց ՍԴ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 11:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
Բոլորը

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը հայտնել է, որ քաղաքական ուժը դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով գնահատական տալ ընտրական գործընթացի ընթացքում արձանագրված ընտրակաշառքի դեպքերին և դրանց ազդեցությանը վերջնական արդյունքների վրա։

Նրա խոսքով՝ խոսքը ոչ թե առանձին կամ եզակի դեպքերի, այլ կազմակերպված և համակարգված երևույթի մասին է։

«Մենք ունենք համոզմունք, որ տեղի ունեցածը մի քանի տասնյակ առանձին դեպքեր չեն, այլ միավորված են միասնական դիտավորությամբ և հանդիսանում են ձայների գնմանն ուղղված համակարգված, վերտիկալ ինտեգրված մեխանիզմի մաս»,- հայտարարել է Մեհրաբյանը։

Նա նշել է, որ անհրաժեշտ է իրավական գնահատական տալ արդեն քննվող քրեական գործերին և պարզել, թե դրանք որքանով են ազդել ընտրությունների արդյունքների վրա։

«Մեզ անհրաժեշտ է հասկանալ՝ օրենսդիր իշխանությունը տվյալ պայմաններում լեգիտիմ է, թե ոչ։ Մենք կասկած չունենք, որ քաղաքական մեծամասնությունը ձևավորվել է քաղաքացիների ազատ կամարտահայտությամբ, սակայն փոքրամասնության ձևավորման հետ կապված ունենք լրջագույն հարցեր, որոնցում առերևույթ տեսնում ենք նաև հանցակազմի հատկանիշներ»,- ասել է նա։

Հարցին, թե արդյոք ակնկալում է նոր ընտրությունների անցկացում, Մեհրաբյանը պատասխանել է, որ լուծումների ընտրությունը թողնում են Սահմանադրական դատարանի հայեցողությանը։

«Մենք ակնկալում ենք պատշաճ գնահատական, որից հետո Սահմանադրական դատարանը կառաջարկի համապատասխան լուծումներ։ Պատրաստ ենք հարգել ցանկացած որոշում, որը կընդունի Սահմանադրական դատարանը»,- նշել է նա։

Անդրադառնալով ընտրական գործընթացում պետական ռեսուրսի հնարավոր օգտագործման վերաբերյալ ահազանգերին՝ Մեհրաբյանը նշել է, որ այդ հարցը ևս պետք է գնահատի Սահմանադրական դատարանը։ «Որպեսզի քաղաքական կողմնապահությունը դեր չունենա, այդ գնահատականը պետք է տա իրավասու մարմինը։ Հենց դրա համար էլ դիմել ենք Սահմանադրական դատարան՝ համապարփակ պատասխաններ ստանալու նպատակով»,- ասել է նա։

Մեհրաբյանը նաև անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ ընդդիմությանը ձայն տված քաղաքացիների զգալի մասը կարող էր ընտրակաշառք ստացած լինել։ Նրա խոսքով՝ այդ գնահատականը քաղաքական բնույթ ունի և պետք է հիմնավորվի փաստերով։

«Այն, ինչ բացահայտվել է, կարող է լինել միայն երևույթի փոքր մասը, քանի որ ընտրակաշառքը լատենտ հանցագործություն է, որտեղ և՛ տվողը, և՛ վերցնողը շահագրգռված են այն թաքցնելու մեջ։ Հետևաբար շատ դժվար է ամբողջ ծավալով բացահայտել այդ դեպքերը»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ ներկայացված իրավական փաստարկներն ու տեսակետները կքննարկվեն Սահմանադրական դատարանում, որը վերջնական գնահատական կտա բարձրացված հարցերին։

Մանրամասները՝ տեսանյութում։