ԲԱՆԱՎԵՃ․ ՌԴ-ի պատժամիջոցները՝ ՀՀ-ի դեմ․ ԵՄ-ի աջակցությամբ կհաղթահարվի՞ ճգնաժամը ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 մլն եվրո՝ մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առևտրային սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով։ Սա ԵՄ-ի հայտարարած աջակցության փաթեթի 1-ին մասնաբաժինն է և ուղղված է Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, առևտրի դյուրացմանն ու հայկական արտադրողների համար շուկաների մատչելիության ընդլայնմանը։ Միաժամանակ, Հայաստանն ու Եվրամիությունը ինտենսիվ քննարկումների մեջ են՝ դեպի եվրոպական շուկա հայկական ապրանքներն արագ և առանց բյուրոկրատական քաշքշուկների արտահանելու նպատակով։  

Վերջին ամիսներին հայկական տնտեսությունը բախվում է մարտահրավերների՝ պայմանավորված ՌԴ արտահանվող հայաստանյան ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումներով։ «Ռոսսելխոզնադզորը» պնդում է, թե սա քաղաքական որոշման արդյունք չէ, այլ պարզապես՝ ՀՀ-ից արտահանվող ապրանքները չեն բավարարում բուսասանիտարական և ԵՏՄ-ի կանոնակարգերով սահմանված որակական ստանդարտներին։ Սակայն ռուսական կողմը չի բացատրել՝ ինչո՞ւ տասնյակից ավելի ապրանքների ներկրումն ու ՌԴ-ի տարածքով տեղափոխումն արգելվեցին՝ հենց հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների օրերին։ Առավել ևս չեն բացատրել՝ ինչո՞ւ տնտեսական սահմանափակումները կիրառվեցին՝ զուգահեռ Վլադիմիր Պուտինի այն առաջարկին, որ ՀՀ-ն պետք է հանրաքվե անցկացնի՝ ԵՄ-ին կամ ԵՏՄ-ին անդամակցելու հարցով։ 

Factor TV-ում քննարկում ենք հրավիրել այս թեմայով, որին մասնակցում են Հայկազ Ֆանյանը՝ տնտեսագետ, «Աքսես» վերլուծական կենտրոնի ղեկավար, Հայկ Գևորգյանը՝ տնտեսական մեկնաբան, ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր, Սոս Խաչիկյանը՝ տնտեսագետ, Արման Ղուկասյանը՝ Հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ, Դիաննա Կարապետյանը՝ Ադրբեջանի հարցերով վերլուծաբան։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան