Ես պիտի իմանա՞մ, թե ինչ պայմանավորվածություն ունեն. Մինասյանը` Քոչարյանի և Կարապետյանի հանդիպման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 13:55
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:52
Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ
02.11.2026 | 13:47
Սահմանազատման հաջորդ փուլը կարող է անցկացվել Սյունիքում՝ TRIPP-ի հատվածում. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:44
Փաշինյանը պետական հեղաշրջման մասին հայտարարեց. Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:36
«Ճնշումը հակառակ ուղղությամբ է լինելու»․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:27
Միակ երաշխիքը ստորագրված խաղաղության պայմանագիրն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:19
ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել ԵՏՄ սահմաններից դուրս նավթաքիմիական արտադրանքի որոշ տեսակների արտահանման համար
02.11.2026 | 13:15
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:10
Ալինա Չարաևան մեծ առաջընթաց է գրանցել WTA-ի դասակարգման աղյուսակում
02.11.2026 | 13:00
Խորհուրդը պատրաստ չէ Սահմանադրության տեքստի համար պատասխանատվություն կրել, ԱՆ-ի կողմից կհրապարակվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:55
Ուժայինները կգան ԱԺ` Շաքիում ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարցերին պատասխանելու
02.11.2026 | 12:53
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 12:51
TRIPP նախագիծը տարածք չունի, ՀՀ-ի ամբողջ տարածքի տարբեր տեղերում կարող են իրականացվել TRIPP նախագծեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:43
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարների հաղթանակներն ու 12-րդ տուրի տեսաամփոփումը
02.11.2026 | 12:42
«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթներ չեն իրականացվի
Բոլորը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արծվիկ Մինասյանը ՍԴ-ի դիմաց հայտարարեց, որ դաշինքն աջակցում է ընդդիմադիր ուժերի համախմբմանը՝ գործող իշխանությունների դեմ պայքարում։ Նրա խոսքով՝ ընդդիմությունը պատրաստ է կիրառել Սահմանադրությամբ նախատեսված բոլոր օրինական մեխանիզմները՝ իշխանափոխության հասնելու համար։

Անդրադառնալով նոր ընտրությունների հնարավորությանը՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը նշեց, որ ընդդիմությունը Սահմանադրական դատարան է ներկայացրել բազմաթիվ խախտումների վերաբերյալ փաստեր։ Նրա խոսքով՝ եթե ՍԴ-ն կամք դրսևորի և ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչի, ապա դա հնարավորություն կտա անցկացնել նոր ընտրություններ և, ըստ նրա, ապահովել սահմանադրականության վերականգնումը։

Factor TV-ի հարցին՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը հանդիպել են, Մինասյանը բացասական պատասխանեց տվեց։ Արդյոք պատրաստվո՞ւմ են հանդիպել՝ հետաքրքվեցինք նրանից։

«Դուք հիմա ինձ հարց եք տալիս մարդկանց ծրագրերից, մտքերից, հանդիպումներից։ Եթե այդպիսի բան լինի, հրապարակային դաշինքը, այդ թվում՝ նաև նախագահ Ռոբերտ Քոչարյանը կհայտարարի, կասի, կամ կա մամուլի պատասխանատու։ Ես պիտի իմանա՞մ, թե մարդիկ իրար հետ ինչ պայմանավորվածություններ ունեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։