Զորավարժություն Երևանում, դժգոհություն՝ Մոսկվայում. ինչո՞ւ է աղմկում Զախարովան. ԱՉՔԻ ՏԱԿ

Լուրեր

02.11.2026 | 13:47
Սահմանազատման հաջորդ փուլը կարող է անցկացվել Սյունիքում՝ TRIPP-ի հատվածում. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:44
Փաշինյանը պետական հեղաշրջման մասին հայտարարեց. Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:36
«Ճնշումը հակառակ ուղղությամբ է լինելու»․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:27
Միակ երաշխիքը ստորագրված խաղաղության պայմանագիրն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:19
ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել ԵՏՄ սահմաններից դուրս նավթաքիմիական արտադրանքի որոշ տեսակների արտահանման համար
02.11.2026 | 13:15
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:10
Ալինա Չարաևան մեծ առաջընթաց է գրանցել WTA-ի դասակարգման աղյուսակում
02.11.2026 | 13:00
Խորհուրդը պատրաստ չէ Սահմանադրության տեքստի համար պատասխանատվություն կրել, ԱՆ-ի կողմից կհրապարակվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:55
Ուժայինները կգան ԱԺ` Շաքիում ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարցերին պատասխանելու
02.11.2026 | 12:53
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 12:51
TRIPP նախագիծը տարածք չունի, ՀՀ-ի ամբողջ տարածքի տարբեր տեղերում կարող են իրականացվել TRIPP նախագծեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:43
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարների հաղթանակներն ու 12-րդ տուրի տեսաամփոփումը
02.11.2026 | 12:42
«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթներ չեն իրականացվի
02.11.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սամարայի մարզը․ թիրախավորվել է Եվրոպայի ամենամեծ նավթապահեստային պարկը
02.11.2026 | 12:26
Հանրային ճնշում կգեներացվի ընդդիմության նկատմամբ, եթե դեմ լինեն Սահմանադրության նախագծին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել է Հայաստանում անցկացվող «Արծիվ գործընկեր-2026» միջազգային զորավարժությունը՝ հայտարարելով, թե դրա ընթացքում հայ զինծառայողներին «սովորեցնելու են պատերազմել Ռուսաստանի դեմ»։ Նրա խոսքով՝ նման նախաձեռնությունները տեղավորվում են Հայաստանը Ռուսաստանից հեռացնելու՝ ՆԱՏՕ-ի քաղաքականության շրջանակում։

Սակայն ի՞նչ է իրականում «Արծիվ գործընկեր» զորավարժությունը։

«Արծիվ գործընկեր» միջազգային զորավարժությունն անցկացվում է Հայաստանում 2023 թվականից։ Այս տարի այն անցկացվում է արդեն չորրորդ անգամ։ Եթե նախորդ տարիներին զորավարժությանը մասնակցում էին միայն Հայաստանի և Միացյալ Նահանգների զինծառայողները, ապա այս տարի նրանց միացել են նաև Ֆրանսիայի և Հունաստանի զինվորականները։

ՀՀ Պաշտպանության նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության փոխանցմամբ՝ զորավարժության նպատակն է բարձրացնել խաղաղապահ ստորաբաժանումների պատրաստվածությունը և զարգացնել միջազգային գործընկերների հետ համագործակցության ու փորձի փոխանակման կարողությունները։

Այսինքն՝ խոսքը խաղաղապահ առաքելությունների մասին է, ոչ թե ռազմական գործողությունների պատրաստվածության կամ Ռուսաստանի դեմ պատերազմի մշակման։ 

Կարևոր է նաև նշել, որ «Արծիվ գործընկեր»-ը ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպվող կամ իրականացվող զորավարժություն չէ։ Այն ներառված չէ դաշինքի պաշտոնական խոշոր զորավարժությունների ցանկում։ Զորավարժությունը կազմակերպվում է Հայաստանի և ՆԱՏՕ-ի անդամ առանձին պետությունների համագործակցության շրջանակում, այլ ոչ թե ՆԱՏՕ-ի կողմից։

Ռուսաստանի քննադատությունը, սակայն, նոր չէ։ Դեռևս 2023 թվականին Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժություններին անդրադարձել էր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելն ու ԱՄՆ-ի հետ համատեղ վարժանքներ անցկացնելը «խորը վերլուծության կարիք ունեն»։

Իսկ 2024 թվականին Մարիա Զախարովան Հայաստանի տարածքում անցկացվող հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը քննադատել էր՝ հայտարարելով, թե նման «արծվային գործընկերությունները» միշտ վատ ավարտ են ունենում։

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում մասնակցությունը սառեցնելու ֆոնին «Արծիվ գործընկեր» զորավարժությունը Ռուսաստանում ստացել է քաղաքական հնչեղություն։ Սակայն Զախարովայի այն պնդումը, թե զորավարժության ընթացքում «հայ զինծառայողներին պատրաստում են Ռուսաստանի դեմ պատերազմի», մանիպուլյատիվ է։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան