Գերմանիայի մասնակցությունը Քիշնևում հունիսի 1-ին նախատեսված հնգակողմ հանդիպմանը միտված է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ջանքերին։ Հանդիպմանն ընդառաջ՝ այս մասին հայտարարում է Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերը։ «Մենք միտված ենք հարատև խաղաղության ապահովմանը Հարավային Կովկասում: Խոսքը վերաբերում է նաև քաղաքական, տնտեսական և միջանձնյա հարաբերությունների զարգացման հնարավորություններին ամբողջ տարածաշրջանում: Մենք միտված ենք աջակցելու Հայաստանի և …

