Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) կոնգրեսին, որը Երևանում անցկացվում է առաջին անգամ: ՀՀ կառավարության տեղեկացմամբ՝ կոնգրեսին մասնակցել են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, միջազգային ֆեդերացիային անդամակցող ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները: Արայիկ Հարությունյանը …

