Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Հայաստանի կողմից Թուրքիային ցուցաբերված աջակցությանը: Նա իր միկրոբլոգում գրել է. «Թուրքիայի այնքան մեծ ողբերգության պայմաններում հուզիչ է տեսնել հարևան Հայաստանի ցուցաբերած աջակցությունը և դրա առաջացրած դրական արձագանքը»։

