Պակիստանի դատարանը 2 շաբաթով ազատ է արձակել նախկին վարչապետ Իմրան Խանին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը գրավի դիմաց ազատ է արձակվել՝ Իսլամաբադի Գերագույն դատարանի կողմից կալանքի ժամկետը երկու շաբաթով հետաձգելուց հետո, գրում է Euronews-ը։

«Իմրան Խանի՝ իր «Ալ-Քադիր Թրասթ» հիմնադրամի գործով գրավի դիմաց ազատ արձակելու խնդրանքը բավարարվել է»,- հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Նախօրեին Գերագույն դատարանը Խանի ձերբակալությունն անօրինական է ճանաչել և հրամայել նրան ազատել կալանքից։

Նախկին վարչապետը, սակայն, տուն վերադառնալու թույլտվություն չի ստացել։ Նրան հանձնարարվել է գնալ դատարանի մոտ գտնվող հյուրանոց և գիշերել այնտեղ, որպեսզի հաջորդ օրը կրկին ներկայանա դատարան։

Խանը ձերբակալվել է մայիսի 9-ին՝ մայիսի 1-ին տրված կալանքի որոշմամբ: Նա մեղադրվում է կոռուպցիայի և «Ալ-Քադիր Թրասթ»-ը փողերի լվացման համար օգտագործելու մեջ։ Քննիչների տվյալներով՝ վարչապետության տարիներին քաղաքական գործիչն օրինականացրել է մոտ 175,5 միլիոն դոլար, որը ստացել է Մեծ Բրիտանիայից ոմն անշարժ գույքի ընկերությունից։

Խանի կալանավորումը զանգվածային բողոքի ցույցեր է առաջացրել երկրի մի շարք խոշոր քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաքում: Ցուցարարներն անգամ հարձակվել են երկրի վարչապետի նստավայրի վրա։

Տաթև Ֆռանգյան