Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հարցը Հայաստանի պետական մարմինների ուշադրության կենտրոնում է։ Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս խնդիրը պետք է չլիներ, որովհետև 2020 թվականի եռակողմ հայտարարության մեջ այդ հարցը հասցեագրված է։ Ամենատարբեր ատյաններում Ադրբեջանը փորձում է ներկայացնել, որ այսօր գերեվարման մեջ գտնվող քաղաքացիները ռազմագերի չեն՝ օգտագործելով ամենատարբեր իրավաբանական …

