Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, առավոտյան ժամը 06։00-ից ադրբեջանական կողմը կրակում է Սոթքի դիրքերի ուղղությամբ: Գյուղի բնակիչները Factor.am-ին փոխանցեցին, որ, թեև կրակոցների ձայներ լսվում են, բայց դրանք գյուղի ուղղությամբ չեն: Բնակիչների մի մասը գյուղից տարհանվել է սեփական տրանսպորտային միջոցներով: Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը, թեև պատասխանեց մեր հեռախոսազանգին, բայց որևէ տեղեկատվություն չտվեց։ «Զբաղված եմ»,- ասաց Խաչատրյանն …

