ՀՀ Ազգային ժողովն այսօր քննարկել է Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արմեն Գերասիմի Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը։ Ըստ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ, որ Արմեն Չարչյանը, հանդիսանալով «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲԸ գործադիր տնօրեն, ԵՊԲՀ վնասվածքաբանության և օրթոպեդիայի …

