Երևանում նախատեսվում է ներդնել համայնքային սոցիալական ծառայություններ

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Սոցիալական պաշտպանության ոլորտում առկա հիմնախնդիրները լուծելու նպատակով Երևանում նախատեսվում է ներդնել համայնքային սոցիալական ծառայություններ: Առանձնացված կենտրոններում խոցելի խմբերի համար, ըստ կարիքի, կմատուցվեն տարբեր ծառայություններ: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ այս և այլ խնդիրներն են քննարկվել սոցիալական պաշտպանության խորհրդի նիստում, որին մասնակցել ենԵրևանի փոխքաղաքապետներ Տիգրան Ավինյանն ու Սուրեն Գրիգորյանը:

Կարևորելով սոցիալական ոլորտի տարբեր կառույցների, միջազգային և հասարակական կազմակերպությունների փորձը՝ փոխքաղաքապետ Ավինյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ հնարավոր կլինի գաղափարներն առավել իրատեսական ծրագրերի վերածել:

«Ոլորտում առաջացող տարբեր խնդիրներ կան, որոնց լուծումների մասին ուզում ենք լսել ձեր կարծիքները: Իհարկե, մենք կառաջարկենք որոշակի ուղղություններ, թե ինչպես է քաղաքապետարանը պատկերացնում սոցիալական պաշտպանության ծառայությունների մատուցումը, մասնավորապես համայնքային ծառայությունների ներմուծումը այս ոլորտ, սակայն այստեղ կարևոր է համատեղ աշխատանքը» ,-ընդգծել է Տիգրան Ավինյանը:

«Մենք ձևավորել ենք սոցիալական պաշտպանության համակարգ, ունենք սոցիալական աշխատողներ, հոգեբաններ: Մեր մասնագետները վեր են հանում խնդիրներն ու կարիքները: Բայց արդյո˚ք ունենք համայնքային այնպիսի ծառայություններ, որպեսզի վերհանված բոլոր խնդիրները կարողանանք լուծել, և, եթե որոշ մասով ունենք, ապա ինչպես դրանք դարձնել առավել արդյունավետ»,- նշել է Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը:

Համայինքային ծառայությունների կենտրոնների ձևավորումը նախատեսվում է ներառել 2024-2026թթ. զարգացման ծրագրերում:

Քննարկվել են նաև երեխաների պաշտպանութան ոլորտում առկա հիմնախնդիրները, մասնավորապես՝ նոր ծառայությունների անհրաժեշտությունը:

Խորհրդի անդամները ողջունել են քաղաքապետարանի նախաձեռնությունն ու շտապել ընդգծել առաջնահերթ ծառայությունների ներդրման կարիքը, ինչպես, օրինակ, խնամքի հնարավորություն, զբաղվածություն, որն էլ էապես կբարելավի ոչ միայն երեխաների կյանքը, այլև՝ ծնողների ու ընտանիքների:

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել առաջարկների և փոխգործակցության պատրաստակամության համար՝ ընդգծելով, որ համայնքը շարունակելու է քննարկումները՝ ուղղված սոցիալական պաշտպանության ոլորտում նոր, որակյալ համայնքային ծառայությունների մատուցմանը: