Ադրբեջանում շարունակվում են կրոնական ակտիվիստների ու գործիչների ձերբակալությունները։ «Մահմեդական միասնություն» շարժման անդամ Թարլան Սեիդովին ձերբակալել են այսօր կեսօրին Բաքվի փողոցներից մեկում, գրում են տեղական լրատվամիջոցները։ Սեիդովին իջեցրել են անձնական մեքենայից, որում եղել են նաև նրա ընտանիքի անդամները։ Երեխաների լացի ուղեկցությամբ քաղաքացիական հագուստով անձինք նրան տարել են առանց բացատրության։ Կրոնական ակտիվիստի կինը տեսանկարահանել է ամուսնու ձերբակալումը։ …

