Չնայած պատմական դառնությանը՝ քրդերն ընտրություններում սատարում են Էրդողանի գլխավոր մրցակցին․ MEE-ի անդրադարձը

Լուրեր

03.04.2026 | 00:12
Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է. նա տնային կալանքի տակ է
02.04.2026 | 23:17
Պարսից ծոցի երկրները քննարկում են խողովակաշարերի կառուցման հարցը՝ Հորմուզի նեղուցով նավթ չմատակարարելու համար. FT
02.04.2026 | 23:03
Ադրբեջանն ուժեղացնում է ճնշումը քաղբանտարկյալների նկատմամբ
02.04.2026 | 22:52
Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025-ի լավագույն մարզիկների անվանակարգերում
02.04.2026 | 22:37
Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին առնչություն ունեցած մի տղամարդ
02.04.2026 | 22:24
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.04.2026 | 22:10
Ավստրիան հայտարարել է, որ մերժել է ԱՄՆ-ին իր օդային  տարածքը օգտագործել 
02.04.2026 | 21:58
Թադևոս Ավետիսյանի` ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարել են
02.04.2026 | 21:42
Մակրոնը արձագանքել է Թրամփի կողմից Բրիջիթ Մակրոնին ուղղված վիրավորանքներին
02.04.2026 | 21:28
«Անկախ դիտորդ»-ի ուսումնասիրությունը․ Հանրայինի Առաջինի լրատվականի YouTube-ում գերակշռում է ՔՊ-ին առնչվող քարոզչությունը
02.04.2026 | 21:16
«Գազպրոմը» հայտարարել է, թե Ռուսաստանում «Թուրքական հոսք» գազատարի վրա ԱԹՍ-ի հարձակումը հետ է մղվել
02.04.2026 | 21:03
Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան»` կիսաեզրափակիչի վերջին մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 21:00
ՌԴ-ն խաղադրույք չի անում որևէ ուժի վրա․ Պուտինի ուղերձն է՝ ով ՀՀ-ում իշխանության գա, աշխատելու են նրա հետ․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:45
Արցախցիները «փախե՞լ են» պատերազմից ու հայրենիքից․ Փաշինյանի խոսույթն ու հակադարձումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:39
Ժպիտների հետևում՝ կոշտ պահանջներ․ Պուտին-Փաշինյան հանդիպման ետնաբեմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ընդդիմության նախագահի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին անցյալ շաբաթ քրդաբնակ Աղրի և Վան քաղաքներում ողջունել է հսկայական բազմություն։ Middle East Eye-ը գրում է, որ այս տեսարանը մինչև վերջերս գրեթե չլսված կլիներ երկրի արևելյան նահանգներում, որտեղ Քըլըչդարօղլուի Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) ավանդաբար չէր վայելում քրդերի սերը։ Սակայն գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդեպ հիասթափությունը քրդերի շրջանում, որոնք կազմում են բնակչության գրեթե 20 տոկոսը, շատերին ստիպել է աջակցել նրա գլխավոր մրցակցին մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում:

«Ներկայիս կառավարության որդեգրած ազգայնական դիրքորոշումը մոբիլիզացրել է քուրդ ընտրողներին՝ Էրդողանին հեռացնելու համար»,- ասել է Դիարբեքիրում գործող Rawest հետազոտական կենտրոնի տնօրեն Ռոջ Գիրասունը:

Անցյալ ամիս էլ Թուրքիայի գլխավոր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP) և նրա քաղաքական դաշնակիցները պաշտոնապես հայտարարեցին Քըլըչդարօղլուին պաշտպանելու մասին։

HDP-ն որոշել է թեկնածու չառաջադրել՝ մեծացնելու Էրդողանին հաղթելու՝ ընդդիմության հնարավորությունը։ Այժմ քրդերի ձայնը լայնորեն դիտվում է որպես ընտրությունների ելքի որոշիչ գործոն:

«Քուրդ ընտրողներն առանցքային դեր կխաղան Քըլըչդարօղլուի օգտին հավասարակշռությունը փոխելու հարցում»,- Middle East Eye-ին ասել է Գիրասունը։

Սակայն քրդամետ Կանաչների և ձախ Ապագայի կուսակցության պատգամավորի թեկնածու Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն ավելի զուսպ է իր գնահատականներում։ Նա կարծում է, որ թեև քրդերի ձայնն առավելություն կտա Քըլըչդարօղլուին, սակայն դժվար թե վերջնական հաղթանակի տանի։

«Հաղթանակն առաջին փուլում չի երաշխավորվում։ Այն ենթադրությունը, որ իշխանությունն իր ընտրատարածքներում հսկայական կորուստներ է կրում, չի արտացոլում իրականությունը»,- ասել է նա։

Շատերի համար քրդական ձայները CHP-ի առաջնորդին տալը տարօրինակ է։ CHP-ն, որը ստեղծվել է 1923 թվականին հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից, պատմականորեն քրդական շրջաններում ամենապակաս բարեհաճություն վայելող քաղաքական կուսակցություններից է: 1923-1950 թվականներին միակուսակցական իշխանության ժամանակ CHP-ն որդեգրել էր քաղաքականություն, որը հերքում էր քուրդ ազգի գոյությունը՝ պնդելով, որ քրդական ցեղերը ծագումով թուրքեր են, ապրում են լեռներում։ Երկար ժամանակ, կապված թուրքական ազգայնականության հետ, CHP-ն դաժանորեն ճնշել է քրդական երկու խոշոր ապստամբությունները 1925 և 1938 թվականներին, որոնք հանգեցրել են հազարավոր մարդկանց մահվան և ընտանիքների բռնագաղթի։ Քրդերենի օգտագործումը հանրային վայրերում ու դպրոցներում ևս արգելված էր։ Այսպիսով, քուրդ ընտրողները միշտ դառնությամբ են վերաբերվել Ժողովրդահանրապետական կուսակցությանը։

Դիարբեքիրի Դիջլե համալսարանի ակադեմիկոս Վահապ Ջոսքունը լրատվամիջոցին ասել է, որ կուսակցությանը քրդերը վատ են վերաբերվել, սակայն վերաբերմունքը փոխվել է հատկապես վերջին տարիներին՝ հիմնականում Քըլըչդարօղլուի որդեգրած ներառական հռետորաբանության շնորհիվ։

«Եթե մենք խորանանք պատմության մեջ, չենք կարող առաջ գնալ: Քըլըչդարօղլուն դրական քայլեր է ձեռնարկել, մենք պետք է աջակցենք նրան, որպեսզի երկրում ժողովրդավարացման գործընթացն արագանա»,- ասել է Գերգերլիօղլուն։

Քրդերը վերջին տարիներին տարաձայնություններ ունեն նախագահ Էրդողանի հետ՝ կապված նրա աճող ազգայնական դիրքորոշման հետ, հատկապես՝ այն բանից հետո, երբ 2015 թվականին քրդական խմբերի հետ խաղաղության բանակցությունները փլուզվեցին:

Կիրակի հրապարակված հարցումները ցույց են տալիս, թե ինչպես է փոխվել վերաբերմունքն Էրդողանի նկատմամբ այն ժամանակվանից, երբ Քըլըչդարօղլուի նկատմամբ ճնշող աջակցություն է գրանցվում քրդաբնակ Դիարբեքիրում, Մարդինում, Շանլըուրֆայում և Վանում: Ապրիլի վերջին Rawest Research-ի կողմից անցկացված հարցումը ցույց է տվել, որ այս քաղաքներում Քըլըչդարօղլուի աջակցության տոկոսը կազմում է, համապատասխանաբար, 76, 66, 40 և 73 տոկոս:

Ըստ Ջոքսունի՝ թեև CHP-ի թեկնածուին աճող աջակցությունը պայմանավորված է Էրդողանի աճող ազգայնական տոնի հիասթափությամբ, Քըլըչդարօղլուի շփումը քուրդ ընտրողների հետ մեծ դեր է խաղացել այդ փոփոխության հարցում։ Քըլըչդարօղլուի ղեկավարությամբ կուսակցությունը հիմնել է «Արևելյան սեղան»՝ նվիրված քրդաբնակ շրջանների բնակիչների համար տնտեսական և սոցիալական լուծումներ գտնելուն։ Նա նշել է, որ քրդական հարցը լուծվելու է խորհրդարանում։ Բացի այդ, Քըլըչդարօղլուն խոստացել է ազատ արձակել HDP-ի նախկին նախագահ Դեմիրթաշին, որը 2016 թվականից բանտարկված է շինծու մեղադրանքներով։

Էմմա Չոբանյան