Այս իշխանությունների առաջարկած փաթեթային լուծումը փաթեթային կապիտուլյացիա է։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Այն, որ ցանկացած զիջում բերում է նոր պահանջների, ակնհայտ է, ես շատ հեռու պատմություն չեմ ուզում գնալ, հիշեք, երբ ադրբեջանցիները փակեցին Լաչինի միջանցքը։ Առաջին պահանջ՝ Կաշենի հանք, հանքը փակվեց, ե՞ւ, վերացվե՞ց այդ շրջափակումը։ Հետո Ռուբեն Վարդանյանին …

