Մարտի 5-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ամիրյան փողոցում ապօրինի ծառահատում է կատարվում. տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Մեկնել են ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը և ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները: Նրանք նշված վայրում հայտնաբերել, ապօրինի ծառահատում կատարելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել …

