15 Դեկտեմբեր 2022 | 11:01
Ադրբեջանը շարունակաբար իրագործում է ԼՂ-ն առանց հայերի քաղաքականություն և մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այն պատշաճ միջազգային գնահատականի արժանանա. վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին և նշել. «Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, Սիրելի ժողովուրդ, Վերջին օրերին հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծայրաստիճան սրվում է: Ադրբեջանը նախ արգելափակել է Լաչինի միջանցքը, ապա փակել Լեռնային Ղարաբաղը բնական գազով մատակարարող խողովակը: Այս սադրիչ գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, …