«Վահանակների պատերազմը» շարունակվում է Ուկրաինայի և Բելառուսի սահմանին։ Դրա որոշ հատվածներում հայտնվել են ուկրաինացի սահմանապահների կողմից տեղադրված էկրաններ, որոնք հեռարձակում են պատերազմի կադրեր, մասնավորապես՝ Բուչայից, և ուկրաինական քաղաքների վրա հարձակումների պահերը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Նշվում է, որ ցուցադրվում է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ուղերձը բելառուսներին՝ կոչով՝ չմասնակցել պատերազմին։ Ուկրաինայի և Բելառուսի սահմանապահների …

