Ապրիլի 5-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Ողջունելով խորվաթ խորհրդարանականների այցը Հայաստան՝ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է միջխորհրդարանական ակտիվ շփումների դերը հայ-խորվաթական հարաբերությունների զարգացման հարցում։ Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող հարցերում բարեկամական խմբի …

