Դատախազությունը չունի այն լիազորությունները, որն անհրաժեշտ է․ պետք է վերանայվի․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
Բոլորը

Դատախազությունը չունի այն լիազորությունները, որոնք անհրաժեշտ են առկա խնդիրների լուծման համար՝ հատկապես իրավապահ մարմիններում և հանցավորության դեմ պայքարում։ Ազգային ժողովում Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ այս կարծիքը հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Պատգամավորը, թվարկելով դատախազության լիազորությունները, ընդգծեց, որ անհրաժեշտ է վերանայել դրանք։ Խաչատրյանի դիտարկմամբ՝ նաև քրեական դատավարության ոլորտում պետք է փոփոխություններ իրականացնել՝ հաշվի առնելով առկա թերությունները։

Խաչատրյանն անդրադարձավ նաև «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին։ Նշենք, որ Արծվիկ Մինասյանը Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվել էր, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձավորներից կամ ներկա իշխանություններից որևէ մեկն անցնո՞ւմ է ապօրինի գույքի բռնագանձման գործերով։

«Ես առաջարկում եմ, որպեսզի Արծվիկ Մինասյանը ներկայացնի դեպքեր կամ գոնե մեկ դեպք, ինչին ինքը տեղյակ է, որ պաշտոն զբաղեցնող որևէ անձ՝ իշխանական թիմից կլինի, թե ոչ իշխանական թիմից, այսօր Հայաստանի Հանրապետությունում ձեռք է բերել գույք, որի նկատմամբ կասկածներ կան, որ դա ապօրինի է։ Ես դա ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որ եթե նման դեպքեր նշվեն, ես անպայման միջնորդելու եմ Գլխավոր դատախազությանը, որպեսզի վարույթ սկսվի այդ փաստերով։ Ցանկացած պաշտոնյա այսօր, եթե նման վարքագիծ դրսևորի, այդ բեռը կրում եմ նաև ես, որովհետև նման վարքագծի անբարենպաստ հետևանքները կրում ենք մենք յուրաքնաչյուրս։ Եվ մենք հետամուտ ենք լինելու, որ նման բաներ չլինեն։ Ես անպայման սպասում եմ Արծվիկ Մինասյանի կողմից կոնկրետ փաստ կամ փաստեր ներկայացնելուն»,- նշեց Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։