«Գյումրիում արևային կայանների 700-800 մլն դոլարի ծրագիր է արվում, երբ քաղաքն ունի շատ լուրջ խնդիրներ»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
Բոլորը

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում գյումրեցի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը անդրադարձավ Գյումրիի ճանապարհների կահավորմանը, նշելով, որ ոստիկանության հետ համատեղ աշխատանքի շնորհիվ Գյումրիում և Շիրակ բնակավայրում ուսումնասիրություններ են կատարվել, որի արդյունքում մի շարք թերություններ են արձանագրվել։ ՆԳ նախարարությունը 9 առաջարկություն է արել, որն ուղարկել է Տարածքային կառավարման նախարարություն և ակնկալվում է արագ արձագանք նախարարությունից։ Պատգամավորը նշեց, որ հատվածներ կան, որտեղ պարբերաբար վթարներ են լինում հենց ճանապարհների սխալ կահավորման պատճառով։

Նախարարը նշեց, որ իրենք ոստիկանության հետ լավ աշխատանք են իրականացնում, որի շնորհիվ անցած տարի հանրապետության 35 հատվածներում «սև կետերի» վերացման աշխատանքներ են իրականացրել։ Դրանք այն հատվածներն են, որտեղ մեծաթիվ վթարներ են իրականացվում։ Այս տարվա համար էլ կան նախանշված բազմաթիվ տարածքներ, որոնց ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

Առուշանյանն անդրադարձավ նաև համայնքների կողմից ներկայացվող սուբվենցիոն ծրագրերին՝ նշելով, որ Գյումրիում 700-800 մլն դրամի արևային պանելների տեղադրման սուբվենցիոն հայտ է ներկայացվել, ինչը, իհարկե, լավ ծրագիր է, սակայն Գյումրին ունի այլ առաջնահերթ խնդիրներ՝ օրինակ տրանսպորտի հարցը, սպորտդպրոցների հարցերը և այլն։

Պատգամավորը հարցրեց, թե արդյոք նախարարությունը գնահատում է համայնքներից եկող սուբվենցիոն ծրագրերի նպատակահարմարությունը և առաջնահերթությունները։

«Գյումրիում բավականին լավ ցուցանիշներ ունենք, մոտ 7,6 մլրդ դրամ սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել Գյումրիում՝ 2018-ից սկսած։ Շատ մեծ թիվ է։ Մարզեր կան, որ այդքան գումար ամբողջ մարզում չի ծախսվել։ Մենք նախորդ տարի տրանսպորտի հետ կապված ծրագիր իրականացրեցինք, որն այս տարի շարունակում ենք։
20 ավտոբուսի ծրագիր ունենք այս տարի, որից 10-ը՝ էլեկտրական։ Արևային կայանների հայտը չենք հաստատել։ Ծրագրի արժեքը 1,7 մլրդ էր, մենք այդտեղ խնդիրներ ենք տեսել ինքնարժեքի, առաջնահերթության և այլնի հետ կապված և վերադարձրել ենք լրացուցիչ քննարկման», – պատասխանեց Սանոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։