Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Մեքսիկայի սենատորներ Ալեխանդրա դել Կարմեն Լեոն Գաստելումին և Ինդիրա Կեմպիս Մարտինեսին․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանում բարձր են գնահատում Մեքսիկայի Սենատի կողմից այս տարվա փետրվարի 8-ին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ փաստաթղթի ընդունումը և սենատորների անգնահատելի ավանդն այդ գործում: «Ուրախ եմ …

