Վաշինգտոնյան բանակցությունների ֆոնին Ալիևը կրկին սպառնում է Հայաստանին

Լուրեր

15.08.2026 | 11:44
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Ռուանդայի ԱԳՆ-ների միջև
15.08.2026 | 11:30
Ցինցինատի. Կարեն Խաչանովը պարտվել է մեկնարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 11:12
65 տարեկանի սահմանափակումը վերացվում է․ մի շարք պաշտոններում այլևս տարիքային շեմ չի գործի
15.08.2026 | 11:00
Թրամփը մտադիր է Հորմուզի նեղուցը հայտարարել ԱՄՆ տարածք Իրանում գործողության ավարտից հետո
15.08.2026 | 10:45
Արտյոմ Սիմոնյանը գեղեցիկ գոլ է խփել «Ուրալի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 10:28
Վթարային ջրանջատում Կարճևան գյուղում
15.08.2026 | 10:13
Քննարկվել են Հայաստանի և Ռուանդայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները
15.08.2026 | 09:41
Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 23:22
Հուլիսին Ուկրաինայում զոհվել է առնվազն 437 խաղաղ բնակիչ՝ ամենաբարձր ցուցանիշը 2022-ից ի վեր. ՄԱԿ
14.08.2026 | 23:07
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը չեղարկել է մինչև 15 տարեկանների համար սոցցանցերի արգելքը
14.08.2026 | 22:48
Անձրև, ամպրոպ, որոշ շրջաններում՝ հորդառատ տեղումներ. եղանակի կանխատեսումը
14.08.2026 | 22:33
Հայասստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.08.2026 | 22:19
Ղարաբաղից տեղահանված և վարելու իրավունքից զրկված քաղաքացիները կարող են առանց քննության վարորդական վկայական ստանալ․ ՆԳ նախարար
14.08.2026 | 22:03
Փլուզում Տիգրան Մեծի պողոտայում. ըստ նախնական տեղեկությունների՝ վնասվել է 4 ավտոմեքենա
14.08.2026 | 21:53
Վահան Կոստանյանն ու Օլենա Կոնդրատյուկը քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունների խորացումը
Բոլորը

Բաքուն օկուպացված Շուշիում հերթական քարոզչական միջոցառումն է իրականացնում՝ միջազգային համաժողով նվիրված Հեյդար Ալիևի 100-ամյակին։  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ ունենալով՝ հայտարարել է, թե հուսով է, որ Վաշինգտոնում ընթացող Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի բանակցությունները կհանգեցնեն առաջընթացի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։

«Հուսով եմ, որ Վաշինգտոնում բանակցությունները կտան, եթե ոչ արդյունք, ապա գոնե տեսանելի առաջընթաց»,-ասել է Ալիևը՝ նշելով, որ ադրբեջանական հերթական առաջարկներին Հայաստանը  պատասխանել է Վաշինգտոնի հանդիպումից մի շաբաթ առաջ։  Ադրբեջանի նախագահը հայտարարել է թե, «Հայաստանի պատասխանում կրկին տարածքային պահանջներ են տեսել Ադրբեջանի նկատմամբ»․ ըստ նրա՝  «ցանկացած փորձ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ընդգրկելու խաղաղության պայմանագրում անարդյունավետ է»։

Բացի այդ Ալիևը կրկին սպառնալիքներ է հնչեցրել Երևանի հասցեին,  հայտարարելով՝«եթե Հայաստանը կառուցողական մոտեցում չցուցաբերի, ապա Բաքվի և Երևանի միջև խաղաղություն և փոխգործակցություն չի լինի»։

Չգիտես ինչու Ադրբեջանի նախագահը որոշել է նաև Հայաստանին խորհուրդ տալ «այդ պարագայում տեղ փնտրել նոր աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայի մեջ, քանի որ ողջ աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում»։ Ըստ Ալիևի՝ «Ադրբեջանն ունի իր տեղը, իսկ ահա Հայաստանի համար դա մեծ մարտահրավեր է լինելու»։

Էմմա Չոբանյան