Մոսկվան պնդում է, թե Ուկրաինան գիշերը փորձել է հարված հասցնել Կրեմլին

Լուրեր

08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
Բոլորը

ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը պնդում է, որ Կիևը փորձել է անօդաչու սարքերով հարվածել Կրեմլին, սակայն հարձակումը հաջողությամբ հետ է մղվել։

«Այս գիշեր Կիևի ռեժիմը անօդաչու թռչող սարքերով փորձ է կատարել հարվածել Ռուսաստանի Դաշնության Նախագահի կրեմլյան նստավայրին»,-  ասված է հաղորդագրության մեջ։ ՌԴ ղեկավարի մամուլի ծառայության հաղորդմամբ «Կրեմլի ուղղությամբ երկու անօդաչու թռչող սարքեր են ուղղորդվել»։

«Զինվորականների և հատուկ ծառայությունների կողմից ժամանակին ռադիոլոկացիոն պայքարի համակարգերի կիրառմամբ ձեռնարկված գործողությունների արդյունքում սարքերը շարքից դուրս են բերվել։ Դրանց անկման և Կրեմլի տարածքում բեկորների ցրման հետևանքով զոհեր և նյութական վնասներ չկան», – հաղորդում է մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի տուժել և շարունակում է աշխատել սովորական ռեժիմով։

«Ահաբեկչության հետևանքով ՌԴ նախագահը չի տուժել, նրա աշխատանքային գրաֆիկը չի փոխվել և շարունակվում է սովորական ռեժիմով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պաշտոնական Կիևն առայժմ չի արձագանքել այս մեղադրանքներին, լինելուն պես այն ևս կներկայացնենք։