Տավուշցին ասում է՝ շնորհակալ ենք, որ մեզ տեր ես, Փաշինյանն ասում է՝ շնորհակալություն. Նազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրավապահ համակարգը շատ անելիքներ ունի․․․ Այս մասին Ազգային ժողովում Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Շատ դժվար է աշխատել որպես իրավապահ համակարգ մի հասարակությունում, որտեղ հանցագործության մասին հաղորդում տալը համարվում է վատ արարք, որտեղ մարդը, տեսնելով, որ իր կողքին կատարվում է հանցագործություն՝ գլուխը ցավի տակ չդնելու համար անցնում-գնում է։

Մեր իրավապահ համակարգի համար ամենակարևորն այն է, թե երկրի ղեկավարն ինչ առաջադրանքներ է տալիս»,- նշեց Նազարյանը։

Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց՝ պետք է վերջ դնել քաղաքական նպատակներով իրականացվող հետապնդումներին։

«Դա գալիս է նրանից, որ իբր պայքարում ենք անցյալի արատավոր երևույթների դեմ, բայց աստիճանաբար դառնում ենք այդ երևույթների կրողներ։ Մի քանի օր առաջ Տավուշի գյուղերից մեկում մի մարդ, մոտենալով Նիկոլ Փաշինյանին, ասաց՝ շնորհակալ ենք, որ մեզ լավ տիրություն ես անում, մեր գլխին լավ տեր ես դարձել։

Ու Փաշինյանը, դառնալով անցյալի մի մասը, ասաց՝ շնորհակալություն, փոխանակ ասելու, որ ինքը ոչ թե տեր է, այլ վարչապետ, որը կատարում է և պետք է կատարի իր գործը․․․ Եվ մենք՝ հանրությունը, այսպես էլ կլանում ենք այս մոտեցումը և շնորհակալություն հայտնում իրավապահ համակարգին»,- նշեց պատգամավորը։

«Դրա փոխարեն մենք պետք է անդադար պահանջենք, որ, օրինակ, կալանքը չդառնա պատժի միջոց, որ ապօրինի գույքի հետ կապված բոլոր գործերը չդառնան պատժի միջոց։ Ես ուզում եմ, որ այդ ապօրինի գույքի հետ կապված գործերն իրոք լրջորեն հետաքննվեն, բացահայտվեն, որ այսօր գործող իշխանության շատ ներկայացուցիչներ, որ գնում են այդ ճանապարհով, հասկանան, որ մի օր էլ դա իրենց է վերաբերելու։ Ես ուզում եմ, որ դատախազությունը տուրք չտա քաղաքական ճնշումներին և չկալանավորի քաղաքականապես ոչ ձեռնտու քաղաքապետերի, նախկին ու ներկա զինվորականների։ Այսօր մեր երկրի ամոթն է, որ Վանաձորի ընտրված քաղաքապետն անհասկանալի պատճառներով կալանքի տակ է։ Ենթադրենք՝ ինչ-որ հանցագործություններ է արել, բայց մի՞թե դրանք այն հանցագործություններն են, որոնց համար մարդուն պետք է կալանավորել։ Իհարկե՝ ոչ։ Արդեն դառնում է քաղբանտարկյալ։

Ես շատ կցանկանամ, որ գլխավոր դատախազը նախաձեռնի քննություն, թե ինչ հոգեվիճակում կամ հոգեկան ներաշխարհ ունեցող մարդիկ են գնում ու դառնում կարմիր բերետավորները, որոնք շատ հաճախ ուղղակի կարծես առիթի են սպասում, որ հարմար պահ լինի մարդկանց ծեծ ու ջարդի ենթարկելու համար։ Վաղը մյուս օրը դուք կարող է ինչ-որ քաղաքական ակցիա իրականացնեք, և այդ նույն կարմիր բերետավորները ձեզ ծեծ ու ջարդի ենթարկեն, ինչպես լինում էր մինչև 2018 թվականը։ Իշխանությունները փոխվում եմ, կարմիր բերետավորները մնում են նույնը, իրենք բոլորին ծեծում են։ Եվ շատ հաճախ մեզ հետ զրույցների ժամանակ հումորվ ասում են՝ իրենց ծեծել ենք, ձեզ ծեծում ենք, վաղն էլ մյուսներին ենք ծեծելու, ու հռհռում են։ Որևէ մեկը զբաղվո՞ւմ է ի՞նչ մակարդակի մարդիկ են էդ կարմիր բերտավորները»,- նշեց Նազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։