Ջրվեժի կենտրոնական ճանապարհը խայտառակ վիճակում է․ ինչո՞ւ է երկար տևում վերանորոգումը․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
Բոլորը

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, դիմելով, որ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, նշեց, որ Ջրվեժի կենտրոնական ճանապարհը, որի շարունակությունը տանում է դեպի Գառնի երկրորդ ամիսն է ուղղակի խայտառակ վիճակում է, փոսեր, քայքայված ճանապարհ, և հետաքրքրվեց, թե ինչու է վերանորոգումն այդքան երկար տևում։

«Ըստ էության, վերանորոգում էլ չկա երկու ամիս է, ես հիշում եմ, որ անցյալ տարի այդ ճանապարհը բավականաին լավ կառուցվեց ու քայքայվեց, ի՞նչն է պատճառը, որ ճանապարհը մի տարում շարքից դուրս է գալիս։ Խնդիրն այն չի, որ մանր-մունր փոսեր են, աներևակայելի քայքայված ճանապարհով հասկանալի չի, ինչո՞ւ է այդպես անհետևողականություն դրսևորվում այդ կարևոր ուղղության վրա»,-ասաց Խաչատրյանը։

Ի պատասխան՝ Գնել Սանոսյանն ասաց, որ վարչական առումով խնդիրը Երևանի տիրույթում է և դրանից 300-400 մետր այն կողմ է սկսում նախարարության տիրույթը, բայց դա պատասխանատվության բեռը չի փոքրացնում։

«Ես պարոն Ավինյանի հետ էլ եմ խոսել, համայնքապետի հետ էլ եմ խոսել, իրենք կարծես՝ այդտեղ որոշակի հիմնանորոգման տարբերակ են մտածում, դրա համար հիմա միջին նորոգման կամ փոսալցման աշխատանք չեն իրականացնում ու կարծում եմ՝ առաջիկայում արագ կանեն, իրենք էլ գիտեն, որ լուրջ խնդիր կա։
Իսկ դրանից, որ կամուրջը անցնում ենք դեպի Գառնի, մեր տիրույթում է, մենք որոշակի փոսալցման աշխատանքներ իրականացրել ենք, բայց նախագծման աշխատանք նաև ունենք, դեպի Գառնիի ուղղությամբ, մի մասը այս տարի, մի մասը հաջորդ տարի կիրականացնենք»,- նշեց Սանոսյանը՝ հույս հայտնելով, որ արագ կկարգավորվի այդ հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։