Պուտինն աջակցեց Էրդողանին՝ դիկտատորնե՛ր են․ Թուրքիայի ընդդիմությունը հաղթի՝ ՌԴ-ի հետ գործարքի չի գնա․ Հակոբ Չաքրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
Բոլորը

Թուրքիայում 10 օրից նախագահական և խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան։ Այս օրերի գլխավոր հարցն է՝ Էրդողանը կվերընտրվի՞, թե՞ ընդդիմությունը՝ Քըլըչդարօղլուի գլխավորությամբ, շանսեր ունի հաղթելու։

Օրեր առաջ Euronews-ը ներկայացրել է հարցման արդյունքեր։ Ապրիլին վեց տարբեր հարցումներից հինգը ենթադրում էին նախագահի հնարավոր փոփոխություն՝ Քըլըչդարօղլուն ստացել է ընտրողների միջինը 46,2 տոկոս ձայն, մինչդեռ Էրդողանին աջակցությունը կազմել է միջինը 42,6 տոկոս։ Իսկ ԱԺ ընտրություններում Էրդողանի «Ժողովրդական դաշինքը» կհավաքի շուրջ 40 տոկոս, Քըլըչդարողլուի «Ազգային դաշինքը»՝ 38 տոկոս, իսկ Աշխատանքի և ազատության դաշինքի կանխատեսվող ձայների համամասնությունը մոտ 11 տոկոս է։

Իլհամ Ալիևը և Պուտինն օրերս մասնակցեցին Էրդողանի քարոզարշավին։ Էրդողանի թիմակիցները հակաարևմտյան հռետորաբանությամբ են հանդես գալիս։ Իսկ Պուտինը, օրինակ, մասնակցեց «Աքքույու» ատոմակայանի առաջին էներգաբլոկում միջուկային վառելիքի բեռնման հանդիսավոր արարողությանը՝ Էրդողանին ներկայացնելով որպես առաջնորդի, որն ունակ է հավակնոտ նպատակներ իրականացնել։ Իսկ Ալիևը գովել է Էրդողանին, որ իր հայտարարություններով և ուղերձներով սատարել է Ադրբեջանին պատերազմում։

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ Ալիևը քծնեց իրականում Էրդողանին։ Ըստ նրա՝ Պուտինն աջակցեց Էրդողանին՝ որպես Ռուսաստանի դիկտատոր։

«Արևմտամետ Թուրքիան շահավետ է ՀՀ-ին։ Այդպիսի ուժ է Քըլըչդարօղլուն և նրա ղեկավարած դաշինքը, քանի որ Պուտինի հետ գործարքի մեջ չի մտնի այսօրվա ընդդիմադիր թեկնածուն, եթե նախագահ ընտրվի։ Ես կանխատեսում եմ, որ Էրդողանը կպարտվի ընտրություններում, ինչից հետո Թուրքիան «3+3»-ից կհրաժարվի, «Զանգեզուրի միջանցքից» չի խոսի, կփակվի այդ թեման»,- ասաց Հակոբ Չաքրյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան