ՊՆ-ն պաշտպանական նոր հայեցակարգ է մշակել․ Սուրեն Պապիկյանը՝ պահեստազորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Աշխարհազորի մասին օրենքն այսօր գործում է, բայց Պաշտպանության նախարարությունը բոլորովին վերջերս մշակել է տարածքային պաշտպանության և տեղական պաշտպանության մասին նոր հայեցակարգ, որից բխելու են նաև նոր իրավական ակտեր, որոնք մենք առաջիկայում քննարկելու ենք Ազգային ժողովում»,- այս մասին այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի այն հարցին, թե աշխարհազորի հետ կապված ինչպիսի՞ աշխատանք է կատարվել, ի՞նչ է նախատեսվում։

Պապիկյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունն ամեն ինչ անում է, որ պահեստազորը վարժական հավաքների միջոցով պատրաստվի, ինտեգրվի այն հատվածներին, որտեղ անհրաժեշտության դեպքում պետք է իրականացնի երկրի պաշտպանությունը:

«Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մեր ողջ պահեստազորին, խոսքը վերաբերում է ոչ միայն կցագրված անձնակազմին՝ այսինքն՝ զիվորական ծառայություն անցած անձանց, այլ նաև մեր նոր տեսլականում տեղ են գտնելու և պատրաստվածության մեջ ներգրավելու ենք քաղաքացիների այն հատվածը, ովքեր ինչ-ինչ պատճառներով, այդ թվում՝ կրթության, աշխատանքի բերումով, ազատվել են բանակից: Նրանց համար հնարավորություն կլինի պատրաստվել, տիրապետել զենքին և անհրաժեշտության դեպքում պիտանի լինել սեփական հայրենիքի պաշտպանությանը»,- ընդգծեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում։