Պարեկ դառնալ ցանկացող կանանց 30%-ն ունի հասակի խնդիր, հարկ եղած դեպքում կվերանայենք. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
Բոլորը

Պարեկ դառնալ ցանկացող կանանց 30%-ն ունի հասակի խնդիր, հարկ եղած դեպքում կվերանայենք այս պահանջը։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

Ինչ վերաբերում է ջրային պարեկային ծառայության ստեղծմանը, նախարարը նշեց, որ ջրային պարեկային ծառայողներն արդեն 2 օր է`քննություններ են հանձնում, արդեն իսկ դրական արդյունքներ կան։

Ծառայությունը լինելու է վաշտի կարգավիճակով, կազմված է լինելու 95 անձից, լինելու է 4 հենակետ, մոդուլային տնակներ էլ են նախատեսված։

Վահե Ղազարյանը շեշտեց` ՆԳՆ–ն գնումներ է կազմակերպել համապատասխան տեխնիկա և համազգեստ ձեռք բերելու նպատակով։

«Առաջիկայում նպատակ ունենք 2 մոտորանավակ ձեռք բերել, որպեսզի ծառայություն իրականացնեն Սևանա լճում։ Ջրային պարեկները նաև կօժանդակեն այլ գերատեսչություններին, հատկապես Սևանա լճում ապօրինի ձկնագողության մասով։ Ամռանը պատրաստվում ենք արդեն սկսել պրակտիկա անցկացնել Սևանա լճում և ափամերձ տարածքներում։ Երեկ և այսօր Օլիմպավանում քննություններն են սկսվել, դրական արդյունքներ արդեն ունենք»,- նշեց նախարարը։

Նշենք, որ ջրային պարեկներն ընտրվելու են պարեկային ծառայողների շարքերից, որոնք վերապատրաստվելու են, ձեռք են բերելու անհրաժեշտ գիտելիքներ` ջրային փոխադրամիջոցներ վարելու հմտությունից մինչև փրկարարական օգնություն:

Մանրամասները՝ տեսանյութում։