Ես էլ կարող էի լինել այդ ակումբում. ՔՊ-ական պատգամավորը՝ «Պոլիգրաֆի» խուզարկության մասին

Լուրեր

24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
Բոլորը

Արդյո՞ք ես ճիշտ եմ հասկանում մամուլի հրապարակումներից, որ Քննչական կոմիտեի աշխատակիցները և ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները նախաքննական մարմնի որոշման հիման վրա այս տարվա ապրիլի 23-ին խուզարկություն են կատարել «Պոլիգրաֆ» ակումբում, ձերբակալել և բաժին են տեղափոխել 41 անձ։ Կարո՞ղ եք տեղեկացնել մեզ, թե այս գործողության արդյունքում ինչ քանակությամբ թմրանյութեր են գտնվել և ի՞նչ այլ բաներ են բացահայտվել, գուցե վաճառքի սկզբնաղբյուրը կամ արտադրող կամ ներկրող։Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով ՆԳ նախարար վահե Ղազարյանին, հարցրեց պատգամավոր Մարիա Կարապետյանը։

«Պարոն նախարար, ես այդ օրը կարող էի գտնվել այդ ակումբում, ոչ թե այն պատճառով, որ պատգամավոր եմ և այդ գործողությանը ոչ մի կերպ չէի կարող ներկա լինել, որովհետև, որպես միջին վիճակագրական քաղաքացի, կարող եմ ձեզ երաշխավորել, որ ամենաթունդ բանը, որ ես օգտագործում եմ սուրճն է, հետևաբար, որպես միջին վիճակագրական քաղաքացի, ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ մասշտաբի բացահայտման համար է, որ ես պետք է առանց պատճառի ձերբակալվեմ, խուզարկության ենթարկվեմ։ Ճիշտ հասկացեք ինձ, մենք կարող ենք ՔԿ-ի և ոստիկանության աշխատակիցների հետ միասին գնալ Հրազդանի կիրճ և ամեն երկրորդ կամ երրորդ հավաքույթի մասնակիցներից մեկի մոտ կլինի թմրամիջոց։ Ես կշրջեմ և ձեզ կփոխանցեմ օպերատիվ հետախուզական տվյալներ, դուք կխուզարկեք և կձերբակալեք հավաքույթի բոլոր մասնակիցների։ Ի՞նչ եք կարծում, արդյոք սա արդարացված միջոցառում է»,- ասաց պատգամավորը։

Ղազարյանն ի պատասխան նշեց, որ «Պոլիգրաֆ» գիշերային ակումբից ձերբակալված անձանցից 4-ի մոտ հայտնաբերվել է տարբեր տեսակի թմրամիջոց։

«Մեկ քաղաքացու մոտ հայտնաբերվել է 3․1 գրամ մարիխուանա տեսակի թմրանյութ, իսկ 3-ի մոտ՝ դեռևս չպարզված թմրանյութի նմանվող զանգվածներ, որոնք ուղարկվել են փորձաքննության։ Ոստիկանության գործողությունների հետ կապված նշանակվել է ծառայողական փորձաքննություն։ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ»,-նշեց Ղազարյանը։

Նախարարը հավելեց, որ գործողությունների արդյունքի մասին շուտով կլսեն և տարվել է բավականին մեծ աշխատանք՝ հավելելով, որ շատ տեղեկություն չի կարող հաղորդել։

«Ինչ վերաբերում է մեր գործողությունների իրավաչափ լինել-չլինելու, դա կպարզի նախաքննությունը և ծառայողական քննությունը»,-նշեց ՆԳՆ նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։